00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է. կան տուժածներ

Բաժանորդագրվել
Համացանցում հայտնվել են կադրեր Քուվեյթի միջազգային օդանավակայանից։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Քուվեյթի միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը իրանական հարձակումներից հետո կասեցրել է աշխատանքը, կան տուժածներ։ Այս մասին հայտնել են Քուվեյթի իշխանությունները:
Ավելի վաղ «Tasnim» գործակալությունը հայտնել էր ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5–րդ նավատորմի շտաբի (Քուվեյթում) և ամերիկյան «Պանայա» նավթատար լցանավի (Բահրեյնում) վրա հարձակման մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցով անցնելիս հարձակման էր ենթարկվել Բոտսվանայի դրոշի ներքո գտնվող լցանավը, ինչպես նաև հարված էր հասցվել Ղեշմ կղզու հարավում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հեռահաղորդակցության աշտարակին։
«Քուվեյթի միջազգային օդանավակայանում գործարկվել է արտակարգ իրավիճակների գործողությունների պլանը՝ այն բանից հետո, երբ T1 ուղևորատար տերմինալը ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակմանը», – նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ըստ առկա տվյալների՝ հարձակումների զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են հրադադարի մասին։ Դրան հաջորդել են բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Իսլամաբադում, բայց ավարտվել են անարդյունք։ Ընդ որում, ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը:
Լրահոս
0