https://arm.sputniknews.ru/20260602/rd-zun-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-pashtpanakan-ev-energetik-objektnerin-pn-102927561.html
ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի պաշտպանական և էներգետիկ օբյեկտներին. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի պաշտպանական և էներգետիկ օբյեկտներին. ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ այսօր` հունիսի 2–ին հասցված հարվածների համար գտագործվել են շուրջ 80 թևավոր, հիպերձայնային և բալիստիկ հրթիռներ։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T19:16+0400
2026-06-02T19:16+0400
2026-06-02T21:07+0400
ուկրաինա
ռուսաստան
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102905095_0:99:1600:1000_1920x0_80_0_0_d62c718a3d7738f2dd59a901df14e812.jpg
Ի պատասխան Կիևի ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Ստարոբելսկի վրա հարձակման, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին և ենթակառուցվածքներին՝ օգտագործելով ճշգրիտ զենքեր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Հաղորդվում է, որ ՌԴ ԶՈւ–ի համակցված հարվածների թիրախում են հայտնվել Կիևում գտնվող թշնամական օբյեկտները։ Դրանց ուղղությամբ արձակվել են տասնյակ հրթիռներ և հարյուրավոր դրոններ։Կիևում հրդեհ է բռնկվել ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրի գլխավոր միավորման՝ «ՈւկրՕբորոնՊրոմ»-ի շենքում, խոցվել են նաև Կիևում մի քանի էներգետիկ օբյեկտներ, Զապորոժիեի հայտնի «Մոտոր Սիչ» ավիագործարանը և Սումիի մարզում գտնվող «Զվեզդա» խոշոր վառոդի գործարանը։Կրեմլը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը համակարգված հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Կիևին և այլ քաղաքներին՝ ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա նպատակային, դաժան հարձակումների։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102905095_83:0:1506:1067_1920x0_80_0_0_1ac58a94c24ffb7a1565a08243aec5d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի պաշտպանական և էներգետիկ օբյեկտներին. ՊՆ
19:16 02.06.2026 (Թարմացված է: 21:07 02.06.2026) ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ այսօր` հունիսի 2–ին հասցված հարվածների համար գտագործվել են շուրջ 80 թևավոր, հիպերձայնային և բալիստիկ հրթիռներ։
Ի պատասխան Կիևի ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Ս
տարոբելսկի վրա հարձակման, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին և ենթակառուցվածքներին՝ օգտագործելով ճշգրիտ զենքեր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ ՌԴ ԶՈւ–ի համակցված հարվածների թիրախում են հայտնվել Կիևում գտնվող թշնամական օբյեկտները։ Դրանց ուղղությամբ արձակվել են տասնյակ հրթիռներ և հարյուրավոր դրոններ։
Կիևում հրդեհ է բռնկվել ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրի գլխավոր միավորման՝ «ՈւկրՕբորոնՊրոմ»-ի շենքում, խոցվել են նաև Կիևում մի քանի էներգետիկ օբյեկտներ, Զապորոժիեի հայտնի «Մոտոր Սիչ» ավիագործարանը և Սումիի մարզում գտնվող «Զվեզդա» խոշոր վառոդի գործարանը։
ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ այսօր` հունիսի 2–ին հասցված հարվածների համար գտագործվել են շուրջ 80 թևավոր, հիպերձայնային և բալիստիկ հրթիռներ, այդ թվում` «Х-101», «Կալիբր», «Ցիրկոն», «Իսկանդեր», ինչպես նաև մինչև 700 «Գերան» կամիկաձե-դրոններ։
Կրեմլը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը համակարգված հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Կիևին և այլ քաղաքներին՝ ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա նպատակային, դաժան հարձակումների։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։