https://arm.sputniknews.ru/20260528/hajastani-gjughmterqy-verjin-shrjanum-chi-hamapataskhanum-rd-pahanjnerin-rvosselkhvoznadzvor-102746809.html
Հայաստանի գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանում ՌԴ պահանջներին. Ռոսսելխոզնադզոր
Հայաստանի գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանում ՌԴ պահանջներին. Ռոսսելխոզնադզոր
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը: 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T20:57+0400
2026-05-28T20:57+0400
2026-05-29T14:46+0400
հայաստան
ռուսաստան
ռոսսելխոզնադզոր
բանջարեղեն
գյուղմթերք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94405377_27:0:1255:691_1920x0_80_0_0_c1e381d8d45337ea6ca2ef249b8e717b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայկական գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանում Ռուսաստանի պահանջներին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։Գերատեսչությունից նշել են, որ Հայաստանում 2019 թվականին կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունը վերապահվել է էկոնոմիկայի նախարարությանը։Հիշեցնենք` ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը: Մայիսի 22-ից գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, այդ թվում` այն ընկերություններում, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։Մայիսի 24-ին հայկական կողմը հայտնեց, որ Ռոսսելխոզնադզորն ավարտել է հայկական ձեռնարկությունների ստուգումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94405377_180:0:1101:691_1920x0_80_0_0_a92b228ed5131332c2bdec1903169d88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր, բանջարեղեն, գյուղմթերք
հայաստան, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր, բանջարեղեն, գյուղմթերք
Հայաստանի գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանում ՌԴ պահանջներին. Ռոսսելխոզնադզոր
20:57 28.05.2026 (Թարմացված է: 14:46 29.05.2026) Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը:
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայկական գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանում Ռուսաստանի պահանջներին։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է, և այն, որ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում իրականացնել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված լիազորությունները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ Հայաստանում 2019 թվականին կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունը վերապահվել է էկոնոմիկայի նախարարությանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը
հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը: Մայիսի 22-ից գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։
Մայիսի 15-ին
հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, այդ թվում` այն ընկերություններում, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։
Մայիսի 24-ին հայկական կողմը
հայտնեց, որ Ռոսսելխոզնադզորն ավարտել է հայկական ձեռնարկությունների ստուգումը։