00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում ունեցած 80%-անոց շուկան սպառնալիքի տակ է. Մարուքյան

© Photo : press office of the Bright Armenia PartyԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2026
Բաժանորդագրվել
Մարուքյանի խոսքով` ՀՀ–ում չկա կառույց, որը կզբաղվի արտահանման խնդիրներով։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանը` որպես պետություն, խրախուսել է, որ մարդիկ բանկերից վարկեր վերցնեն, ստեղծեն ջերմոցային տնտեսություններ, որպեսզի արտադրանք վաճառեն, օրինակ՝ ԵԱՏՄ շուկաներում։ Այսօր քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանի խոսքով` հիմա նույն իշխանություն վարած քաղաքականությունը տանում է նրա, որ այդ շուկան քանդվի։
«Վերջին հինգ տարում 80% մտել ենք ԵԱՏՄ, և վարվող քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է եղել նրան, որ այդ շուկան դրվի սպառնալիքի տակ։ Այս պրոբլեմը հնարավոր է լուծել համապատասխան օրենսդրական փաթեթներով, այն չափանիշները, որ ԵՄ-ն, օրինակ` պահանջում էր Հայաստանից, դրանք իրականացնելով՝ ունենալ հնարավորություն, ստանալ այլընտրանքներ։ Միևնույն ժամանակ՝ չլինել արկածախնդիր և եղած 80%-անոց շուկան չդնել հարվածի տակ։ Այսինքն՝ 80% կախված ենք այդ շուկայից և ունենք պրոբլեմներ, այս պրոբլեմը լուծող չունենք, գյուղնախարար չունենք, չունենք վարչապետ, չունենք էկոնոմիկային նախարար»,– ասաց Մարուքյանը։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ 2019 թվականին ՔՊ-ն` «Իմ քայլը» դաշինքը, նախագիծ էր բերել խորհրդարան, որպեսզի գյուղատնտեսության նախարարությունը լուծարվի։
«Հենց հիմա Հայաստանում գյուղատնտեսության համար պատասխանատու պաշտոնատար անձ չկա, որը կզբաղվի Վրաստանում մեր բեռնատարների խնդիրներով, որոնք մտնում են Վրաստան և պրոբլեմներ են ունենում։ Հայաստանի բեռնատարը, որ կանգնած է Լարսում, դա ուղղակի բեռնատար չէ, դա Հայաստանի տնտեսությունն է»,- շարունակեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0