https://arm.sputniknews.ru/20260521/pashinjany-giti-vor-ishkhanapvokhutjunic-hetvo-datvelu-e-andranik-tevanjan-102440553.html
Փաշինյանի դեմ երկու հոդվածով հայցադիմում է ներկայացվելու․ Անդրանիկ Թևանյան
Փաշինյանի դեմ երկու հոդվածով հայցադիմում է ներկայացվելու․ Անդրանիկ Թևանյան
Sputnik Արմենիա
Թևանյանը կարծում է՝ Փաշինյանը գիտի, որ իշխանափոխությունից հետո օրենքի առաջ պատասխան է տալու պետական դավաճանության հոդվածով, ու դրանով է պայմանավորված նրա... 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T13:31+0400
2026-05-21T13:31+0400
2026-05-21T14:44+0400
անդրանիկ թևանյան
նիկոլ փաշինյան
պետական դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102439630_0:83:1600:983_1920x0_80_0_0_2147b50308809286b2a708ab7a1f9cce.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Նիկոլ Փաշինյանի դեմ իրավաբանները երկու հոդվածներով հայցադիմումներ են նախապատրաստում։ Այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսում հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։Հայցադիմումներից մեկը զրպարտության և բարի համբավի արատավորման վերաբերյալ է, իսկ երկրորդը՝ վարչապետի կողմից լիազորությունների գերազանցման։Թևանյանը նշեց, որ իրեն Փաշինյանի կողմից վերագրվող հոդվածի մասին եթերից է իմացել, դրանից առաջ որևէ իրավական գործընթաց իր ներգրավմամբ չի եղել։Հայտարարեց՝ Փաշինյանը գիտի, որ իշխանափոխությունից հետո օրենքի առաջ պատասխան է տալու պետական դավաճանության հոդվածով, ու դրանով է պայմանավորված նրա ներկայիս վարքագիծը։«Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, և իշխանափոխությունից հետո նա պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը՝ նրան մեղադրելով պատերազմներ հրահրելու, հազարավոր զոհերի, Արցախի կորստի, արցախահայերի բռնագաղթի համար։Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հետագայում պատասխանի, թե ինչպես է պետական պարտքն ավելացել 8 միլիարդ ԱՄՆ դոլարով, և ինչ ուղղություններով են այդ գումարները ծախսվել։Նա ընդգծեց՝ Փաշինյանի ու ՔՊ-ի հարձակումներն իրենց վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, շարունակելու են պայքարել, որ Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանանա։ Թևանյանն ընդդիմադիր դաշտին կոչ արեց գլխավոր հարցերում կոնսոլիդացիայի գալ, միավորել ուժերը՝ ստեղծված իրավիճակին վերջ տալու համար։Նրա խոսքով՝ հունիսի 7-ը մի յուրօրինակ հանրաքվե է լինելու՝ քաղաքացիները պետք է պատասխանեն մի հարցի՝ ունենալո՞ւ ենք Հայաստանի Հանրապետություն, թե՞ «Արևմտյան Ադրբեջան»։ Վստահ է, որ ընտրություններին բարձր մասնակցությունը հանգեցնելու է իշխանափոխության, և «Նիկոլ Փաշինյանն այդ դեպքում երանի է տալու Սաակաշվիլիի ճակատագրին, քանի որ մեր պետության դեմ արվողը վաղեմության ժամկետ չունի»։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102439630_90:0:1511:1066_1920x0_80_0_0_3cc00e1a15cb326cfabffe773f3d294f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան, նիկոլ փաշինյան, պետական դավաճանություն
անդրանիկ թևանյան, նիկոլ փաշինյան, պետական դավաճանություն
Փաշինյանի դեմ երկու հոդվածով հայցադիմում է ներկայացվելու․ Անդրանիկ Թևանյան
13:31 21.05.2026 (Թարմացված է: 14:44 21.05.2026) Թևանյանը կարծում է՝ Փաշինյանը գիտի, որ իշխանափոխությունից հետո օրենքի առաջ պատասխան է տալու պետական դավաճանության հոդվածով, ու դրանով է պայմանավորված նրա ներկայիս վարքագիծը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Նիկոլ Փաշինյանի դեմ իրավաբանները երկու հոդվածներով հայցադիմումներ են նախապատրաստում։ Այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսում հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ
Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն
ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։
Հայցադիմումներից մեկը զրպարտության և բարի համբավի արատավորման վերաբերյալ է, իսկ երկրորդը՝ վարչապետի կողմից լիազորությունների գերազանցման։
Թևանյանը նշեց, որ իրեն Փաշինյանի կողմից վերագրվող հոդվածի մասին եթերից է իմացել, դրանից առաջ որևէ իրավական գործընթաց իր ներգրավմամբ չի եղել։
Հայտարարեց՝ Փաշինյանը գիտի, որ իշխանափոխությունից հետո օրենքի առաջ պատասխան է տալու պետական դավաճանության հոդվածով, ու դրանով է պայմանավորված նրա ներկայիս վարքագիծը։
«Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, և իշխանափոխությունից հետո նա պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը՝ նրան մեղադրելով պատերազմներ հրահրելու, հազարավոր զոհերի, Արցախի կորստի, արցախահայերի բռնագաղթի համար։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հետագայում պատասխանի, թե ինչպես է պետական պարտքն ավելացել 8 միլիարդ ԱՄՆ դոլարով, և ինչ ուղղություններով են այդ գումարները ծախսվել։
«Հետագայում պետք է պատասխանի, թե ինչպես ստացվեց, որ ինքն ու իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, որոշ դեպքերում՝ միլիարդատերեր, որովհետև նրա շրջապատի բիզնեսմեններից մեկի տարեկան մաքուր շահույթը 1,5 միլիարդ դոլար է։ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչու, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շրջանակներում Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշի մարզում։ Եվ մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչ նախապայմանների տակ է մտել Նիկոլ Փաշինյանը, և դրանից հետո բոլորիս համար պարզ կդառնա, թե նա ինչու է այսպիսի ագրեսիվ վարքագիծ դրսևորում»,- ասաց Թևանյանը։
Նա ընդգծեց՝ Փաշինյանի ու ՔՊ-ի հարձակումներն իրենց վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, շարունակելու են պայքարել, որ Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանանա։ Թևանյանն ընդդիմադիր դաշտին կոչ արեց գլխավոր հարցերում կոնսոլիդացիայի գալ, միավորել ուժերը՝ ստեղծված իրավիճակին վերջ տալու համար։
Նրա խոսքով՝ հունիսի 7-ը մի յուրօրինակ հանրաքվե է լինելու՝ քաղաքացիները պետք է պատասխանեն մի հարցի՝ ունենալո՞ւ ենք Հայաստանի Հանրապետություն, թե՞ «Արևմտյան Ադրբեջան»։ Վստահ է, որ ընտրություններին բարձր մասնակցությունը հանգեցնելու է իշխանափոխության, և «Նիկոլ Փաշինյանն այդ դեպքում երանի է տալու Սաակաշվիլիի ճակատագրին, քանի որ մեր պետության դեմ արվողը վաղեմության ժամկետ չունի»։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։