https://arm.sputniknews.ru/20260520/putiny-si-cinpini-het-zrujcy-sksec-asacvatsqvov-inch-en-qnnarkel-rd-ev-chzhh-ghekavarnery-102373238.html
Պուտինը Սի Ծինփինի հետ զրույցը սկսել է ասացվածքով. ինչ են քննարկել ՌԴ և ՉԺՀ ղեկավարները
Պուտինը Սի Ծինփինի հետ զրույցը սկսել է ասացվածքով. ինչ են քննարկել ՌԴ և ՉԺՀ ղեկավարները
Sputnik Արմենիա
Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում մեկնարկել են ՌԴ և ՉԺՀ ղեկավարների բանակցությունները: Չինաստանի նախագահը անձամբ է դիմավորել Ռուսաստանի նախագահին։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T08:49+0400
2026-05-20T08:49+0400
2026-05-20T09:33+0400
ռուսաստան
չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102375492_0:0:1280:720_1920x0_80_0_0_9397cc0e522277d9c9fb9bf247c87c09.jpg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր չինացի գործընկերոջն անվանել է «սիրելի ընկեր» և հիշել չինական ասացվածքը. «Մենք մեկ օր չենք տեսնվել, բայց այնպիսի զգացողություն է, կարծես երեք աշուն է անցել»։ «Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները կանխատեսելիություն և կայունություն են բերում քաոտիկ աշխարհին, և այժմ դրանք հասել են աննախադեպ բարձր մակարդակի՝ վկայելով գործընկերության մասին: Նույնիսկ անբարենպաստ արտաքին գործոնների պայմաններում մեր համագործակցությունը լավ թափ է հավաքում»,- նշել է Ռուսաստանի նախագահը։Ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի պայմաններում ՌԴ–ն մնում է հուսալի էներգակիրների մատակարար, իսկ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտուրը վերջին քառորդ դարի ընթացքում աճել է ավելի քան 30 անգամ։Պուտինը Սի Ծինփինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Ռուսաստան: Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու այս աշնանը Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: Պուտինն ասել է, որ Մոսկվայի և Պեկինի միջև սերտ կապերը հատկապես անհրաժեշտ են լարված միջազգային իրավիճակի պայմաններում: Իր հերթին Սի Ծինփինը նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը քաջաբար և համարձակորեն պաշտպանում են միջազգային արդարադատությունը, մշակութային և քաղաքակրթական բազմազանությունը, ինչպես նաև պետությունների ինքնիշխան զարգացման նկատմամբ հարգանքը:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Պուտինը ժամանել է Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճ, որտեղ տեղի կունենան բանակցություններ Սի Ցզինպինի հետ
Sputnik Արմենիա
Պուտինը ժամանել է Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճ, որտեղ տեղի կունենան բանակցություններ Սի Ցզինպինի հետ
2026-05-20T08:49+0400
true
PT2M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102375492_196:0:1156:720_1920x0_80_0_0_29067ad9787c0dc5b46499c177409a97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր պուտին
ռուսաստան, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր պուտին
Պուտինը Սի Ծինփինի հետ զրույցը սկսել է ասացվածքով. ինչ են քննարկել ՌԴ և ՉԺՀ ղեկավարները
08:49 20.05.2026 (Թարմացված է: 09:33 20.05.2026) Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում մեկնարկել են ՌԴ և ՉԺՀ ղեկավարների բանակցությունները: Չինաստանի նախագահը անձամբ է դիմավորել Ռուսաստանի նախագահին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր չինացի գործընկերոջն անվանել է «սիրելի ընկեր» և հիշել չինական ասացվածքը. «Մենք մեկ օր չենք տեսնվել, բայց այնպիսի զգացողություն է, կարծես երեք աշուն է անցել»։
«Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները կանխատեսելիություն և կայունություն են բերում քաոտիկ աշխարհին, և այժմ դրանք հասել են աննախադեպ բարձր մակարդակի՝ վկայելով գործընկերության մասին: Նույնիսկ անբարենպաստ արտաքին գործոնների պայմաններում մեր համագործակցությունը լավ թափ է հավաքում»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի պայմաններում ՌԴ–ն մնում է հուսալի էներգակիրների մատակարար, իսկ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտուրը վերջին քառորդ դարի ընթացքում աճել է ավելի քան 30 անգամ։
Պուտինը Սի Ծինփինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Ռուսաստան: Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու այս աշնանը Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:
Պուտինն ասել է, որ Մոսկվայի և Պեկինի միջև սերտ կապերը հատկապես անհրաժեշտ են լարված միջազգային իրավիճակի պայմաններում:
Իր հերթին Սի Ծինփինը նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը քաջաբար և համարձակորեն պաշտպանում են միջազգային արդարադատությունը, մշակութային և քաղաքակրթական բազմազանությունը, ինչպես նաև պետությունների ինքնիշխան զարգացման նկատմամբ հարգանքը: