https://arm.sputniknews.ru/20260513/erevani-pashtvonakan-ardzaganqy-ankarajin-arevtri-argelqy-veracneluc-hetvo-102105516.html
Երևանի պաշտոնական արձագանքը Անկարային՝ առևտրի արգելքը վերացնելուց հետո
Երևանի պաշտոնական արձագանքը Անկարային՝ առևտրի արգելքը վերացնելուց հետո
Sputnik Արմենիա
ԱԳՆ-ում կարծում են, որ այս քայլի տրամաբանական շարունակությունը կարող է դառնալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T11:13+0400
2026-05-13T11:13+0400
2026-05-13T13:46+0400
հայաստան
թուրքիա
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Թուրքիայի որոշումը, որով վերացվել են ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ընդգծելով, որ սա Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Կարծում են, որ այս քայլը կարող է տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով:Հիշեցնենք՝ մայիսի 13-ին Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Կեչելին հայտարարեց, որ Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Նոր կարգավորման արդյունքում հնարավոր է դարձել, որ երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռները որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշեն «Հայաստան/Թուրքիա»։Ավելի վաղ՝ մայիսի 12-ին Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին և ականջին շշնջացել` «թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Եվ քանի որ Փաշինյանը բարձրախոսով էր, Միրզոյանի խոսքերը լսվել էին նաև ուղիղ եթերում։ Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվել էին, թե ինչ էր շշնջացել Փաշինյանի ականջին, Միրզոյանը պատասխանեց՝ կբացեն, կհասկանանք։ Միայն նշել էր՝ «բացելը» հայ-թուրքական սահմանին չէր վերաբերում։Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը բացատրել էր, որ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետև որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը, մինչդեռ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը դա թույլ չէր տալիս։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, առևտուր
հայաստան, թուրքիա, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, առևտուր
Երևանի պաշտոնական արձագանքը Անկարային՝ առևտրի արգելքը վերացնելուց հետո
11:13 13.05.2026 (Թարմացված է: 13:46 13.05.2026) ԱԳՆ-ում կարծում են, որ այս քայլի տրամաբանական շարունակությունը կարող է դառնալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Թուրքիայի որոշումը, որով վերացվել են ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ընդգծելով, որ սա Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:
«Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից»,- գրում է ԱԳՆ խոսնակը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Կարծում են, որ այս քայլը կարող է տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով:
Հիշեցնենք՝ մայիսի 13-ին Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Կեչելին հայտարարեց, որ
Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Նոր կարգավորման արդյունքում հնարավոր է դարձել, որ երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռները որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշեն «Հայաստան/Թուրքիա»։
Ավելի վաղ՝ մայիսի 12-ին Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին և ականջին շշնջացել` «
թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Եվ քանի որ Փաշինյանը բարձրախոսով էր, Միրզոյանի խոսքերը լսվել էին նաև ուղիղ եթերում։ Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվել էին, թե ինչ էր շշնջացել Փաշինյանի ականջին, Միրզոյանը պատասխանեց՝ կբացեն, կհասկանանք։ Միայն նշել էր՝ «բացելը» հայ-թուրքական սահմանին չէր վերաբերում։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը բացատրել էր, որ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետև որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը, մինչդեռ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը դա թույլ չէր տալիս։