https://arm.sputniknews.ru/20260511/agnn-uzum-e-havasarecnel-hajastanum-ev-arterkrum-tsarajvogh-divanagetneri-ashkhatavardzery-102044583.html
ԱԳՆ–ն ուզում է հավասարեցնել Հայաստանում և արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը
ԱԳՆ–ն ուզում է հավասարեցնել Հայաստանում և արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը
Sputnik Արմենիա
Օրենսդրական նոր փոփոխություններով առաջարկվում է որոշ երկրներում բացել դիվանագիտական գրասենյակներ։ 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T12:51+0400
2026-05-11T12:51+0400
2026-05-11T12:54+0400
հայաստան
արարատ միրզոյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
դիվանագետ
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որոշել է վերանայել աշխատավարձերը։ Գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է լավարկել դիվանագետների վարձատրությունը։ Միրզոյանը նշեց, որ ԱԳՆ–ի` Երևանում աշխատող դիվանագետների աշխատավարձը կարգավորվում է օրենքով, իսկ օտարերկրյա պետությունում աշխատողների դեպքում գործում է կառավարության որոշումը։ Արդյունքում կա բավականին մեծ տարբերություն նրանց աշխատավարձերի միջև, օրինակ` Երևանում աշխատող առաջին քարտուղարը ստանում է 267–366 հազար դրամ, իսկ արտերկրում աշխատողը` մոտ 157–178 հազար։Բացի այդ, այսօրվա նախագծով որոշ երկրներում կբացվեն դիվանագիտական գրասենյակներ։ «Լինում են երկրներ, որտեղ դեսպանություն բացելու նպատակահարմարություն չկա, սակայն դիվանագիտական ներկայացվածության անհրաժեշտություն կա։ Այդ պատճառով առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որը կղեկավարի ՀՀ–ի`այդ երկրում հավատարմագրված դեսպանը»,– մանրամասնեց Միրզոյանը։Նա տեղեկացրեց նաև, որ նոր փոփոխություններով` դիվանագիտական ներկայացուցչությունում ծառայող դիվանագետներին և ղեկավարներին որոշակի անհրաժեշտության առաջացման դեպքում կկարողանան կանչել մայրաքաղաք Երևան` խորհրդակցությունների։ Նման կարգավորում մինչ այս պահը օրենսդրորեն չէր եղել։ՀՀ–ում աշխատողների 25 %-ը 125 000 դրամից պակաս «կեղտոտ» աշխատավարձ է ստանում. Թավադյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դիվանագետ, աշխատավարձ
հայաստան, արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դիվանագետ, աշխատավարձ
ԱԳՆ–ն ուզում է հավասարեցնել Հայաստանում և արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը
12:51 11.05.2026 (Թարմացված է: 12:54 11.05.2026) Օրենսդրական նոր փոփոխություններով առաջարկվում է որոշ երկրներում բացել դիվանագիտական գրասենյակներ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որոշել է վերանայել աշխատավարձերը։ Գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է լավարկել դիվանագետների վարձատրությունը։
Միրզոյանը նշեց, որ ԱԳՆ–ի` Երևանում աշխատող դիվանագետների աշխատավարձը կարգավորվում է օրենքով, իսկ օտարերկրյա պետությունում աշխատողների դեպքում գործում է կառավարության որոշումը։ Արդյունքում կա բավականին մեծ տարբերություն նրանց աշխատավարձերի միջև, օրինակ` Երևանում աշխատող առաջին քարտուղարը ստանում է 267–366 հազար դրամ, իսկ արտերկրում աշխատողը` մոտ 157–178 հազար։
«Սա կտրուկ նվազեցնում է օտարերկրյա պետություններում մեր դիվանագետների ծառայության իրականացման գրավչությունը։ Հիմա օրենսդրական այս փոփոխություններով ուղղակի հավասարեցնում ենք աշխատավարձերը»,– պարզաբանեց նա։
Բացի այդ, այսօրվա նախագծով որոշ երկրներում կբացվեն դիվանագիտական գրասենյակներ։
«Լինում են երկրներ, որտեղ դեսպանություն բացելու նպատակահարմարություն չկա, սակայն դիվանագիտական ներկայացվածության անհրաժեշտություն կա։ Այդ պատճառով առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որը կղեկավարի ՀՀ–ի`այդ երկրում հավատարմագրված դեսպանը»,– մանրամասնեց Միրզոյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ նոր փոփոխություններով` դիվանագիտական ներկայացուցչությունում ծառայող դիվանագետներին և ղեկավարներին որոշակի անհրաժեշտության առաջացման դեպքում կկարողանան կանչել մայրաքաղաք Երևան` խորհրդակցությունների։ Նման կարգավորում մինչ այս պահը օրենսդրորեն չէր եղել։