https://arm.sputniknews.ru/20260509/putiny-bazhak-e-bardzracrel-hajrenakan-mets-paterazmum-haghtvoghneri-patvin-101997757.html
Պուտինը բաժակ է բարձրացրել Հայրենական մեծ պատերազմում հաղթողների պատվին
Պուտինը բաժակ է բարձրացրել Հայրենական մեծ պատերազմում հաղթողների պատվին
Sputnik Արմենիա
Դիմելով Մոսկվա ժամանած օտարերկրյա հյուրերին՝ Պուտինը հավելել է` ուրախ է Մայիսի 9-ը ընկերների շրջապատում նշելու համար: 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T13:54+0400
2026-05-09T13:54+0400
2026-05-09T16:08+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101992725_0:10:1280:730_1920x0_80_0_0_adeb0a66c45542b8ac38f87e1d00fd9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ռուսաստանը Հայրենական մեծ պատերազմում հաղթողներին երբեք չի բաժանել յուրայինների և օտարների։ Կրեմլում օտարերկրյա հյուրերի համար կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։Նա նաև բաժակ է բարձրացրել հաղթողների սերնդի և երկրների ու ժողովուրդների բարեկամության համար:«Թույլ տվեք կենաց առաջարկել հաղթողների սերնդի, ճշմարտության և արդարության հաղթանակի, երկրների և ժողովուրդների բարեկամության և բարգավաճման համար։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ընկերներ: Շնորհավո՛ր Հաղթանակի օրը»,- ասել է երկրի ղեկավարը։Դիմելով Մոսկվա ժամանած օտարերկրյա հյուրերին՝ Պուտինը հավելել է` ուրախ է Մայիսի 9-ը ընկերների շրջապատում նշելու համար:Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը:Օտարերկրյա հյուրերի թվում են նաև Լաոսի նախագահ Տխոնգլուն Սիսուլիտը, Մալայզիայի գերագույն կառավարիչ, սուլթան Իբրահիմը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սերբական Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ Սինիշա Կարանը, Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստևանդիչը և Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը:Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց ավիացիայի թռիչքով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Владимир Путин выпил фронтовые 100 грамм в честь Дня Победы
Sputnik Արմենիա
Владимир Путин выпил фронтовые 100 грамм в честь Дня Победы
2026-05-09T13:54+0400
true
PT1M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101992725_148:0:1133:739_1920x0_80_0_0_32f5faf9aecae04fdd2e9384f167965c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео, հայրենական մեծ պատերազմ
ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео, հայրենական մեծ պատերազմ
Պուտինը բաժակ է բարձրացրել Հայրենական մեծ պատերազմում հաղթողների պատվին
13:54 09.05.2026 (Թարմացված է: 16:08 09.05.2026) Դիմելով Մոսկվա ժամանած օտարերկրյա հյուրերին՝ Պուտինը հավելել է` ուրախ է Մայիսի 9-ը ընկերների շրջապատում նշելու համար:
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ռուսաստանը Հայրենական մեծ պատերազմում հաղթողներին երբեք չի բաժանել յուրայինների և օտարների։ Կրեմլում օտարերկրյա հյուրերի համար կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Մենք հարգում ենք հակահիտլերյան կոալիցիայի բոլոր մարտիկների ներդրումը։ Մեր ժողովուրդներին միավորում են ընդհանուր պատմության նկատմամբ անկեղծ վերաբերմունքը, հիշատակը նրանց մասին, ովքեր պայքարել են իրենց երկրի և ողջ մարդկության ազատության համար, ինչպես նաև պատասխանատվությունը՝ պահպանելու ճշմարտությունը Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա նաև բաժակ է բարձրացրել հաղթողների սերնդի և երկրների ու ժողովուրդների բարեկամության համար:
«Թույլ տվեք կենաց առաջարկել հաղթողների սերնդի, ճշմարտության և արդարության հաղթանակի, երկրների և ժողովուրդների բարեկամության և բարգավաճման համար։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ընկերներ: Շնորհավո՛ր Հաղթանակի օրը»,- ասել է երկրի ղեկավարը։
Դիմելով Մոսկվա ժամանած օտարերկրյա հյուրերին՝ Պուտինը հավելել է` ուրախ է Մայիսի 9-ը ընկերների շրջապատում նշելու համար:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը:
Օտարերկրյա հյուրերի թվում են նաև Լաոսի նախագահ Տխոնգլուն Սիսուլիտը, Մալայզիայի գերագույն կառավարիչ, սուլթան Իբրահիմը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սերբական Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ Սինիշա Կարանը, Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստևանդիչը և Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը: