https://arm.sputniknews.ru/20260509/erevanum-meknarkec-anmah-gndi-amenamja-qajlerty-101980546.html
Երևանում մեկնարկեց «Անմահ գնդի» ամենամյա քայլերթը
Երևանում մեկնարկեց «Անմահ գնդի» ամենամյա քայլերթը
Sputnik Արմենիա
Բազմամարդ երթի մասնակիցները տանում են իրենց հայրերի, պապերի, պատերազմի հերոսների լուսանկարները, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T12:50+0400
2026-05-09T12:50+0400
2026-05-09T12:54+0400
հայաստան
երևան
անմահ գունդ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101979300_6:0:1275:714_1920x0_80_0_0_699e4c539481cee80b3e6f85b5c5b551.jpg
Երևանում մեկնարկեց «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության ամենամյա երթը։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ դիվանագետներ մինչ այդ ներկա գտնվեցին Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին:Տեր Զգոն քահանա Աբրահամյանը իր խոսքում ընդգծեց, որ յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում քրտնաջան աշխատանքի և զոհաբերության շնորհիվ, ուստի կարևոր է հիշել անցյալը՝ նրանց, ովքեր ընկան հայրենիքի համար մարտերում։ Քրիստոնեական ուսմունքում զոհաբերությունները կատարվում են ընդհանուր բարիքի, կյանքի շարունակության համար, նշել է նա՝ օրհնելով բոլոր նրանց, ովքեր մայիսի 9-ին եկեղեցի էին եկել։Պատարագից հետո «Անմահ գնդի» երթը շարժվեց դեպի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ։ Բազմամարդ երթի մասնակիցները տանում են իրենց հայրերի, պապերի, պատերազմի հերոսների լուսանկարները, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։Երթի մասնակիցները շեշտում են՝ այս օրը հիշելը շատ կարևոր է, որովհետև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը կերտվել է մեծ զոհողությունների գնով։ Կարծում են՝ այս խորհուրդը պետք է երիտասարդներին էլ փոխանցել, որպեսզի նրանք սովորեն, թե ինչպես պետք է պաշտպանել հայրենիքը։Հավելենք, որ այսօր Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 27 վետերան: Նրանց մեծ մասը չի կարողացել մասնակցել երթին առողջական խնդիրների պատճառով։Հիշեցնենք` այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը։ Մեծ Հայրենականին Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ` բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 107 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101979300_164:0:1116:714_1920x0_80_0_0_2d9f29a90be472ad919d8651c93d3f6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, անմահ գունդ, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երևան, անմահ գունդ, видео, տեսանյութ, տեսանյութեր
Երևանում մեկնարկեց «Անմահ գնդի» ամենամյա քայլերթը
12:50 09.05.2026 (Թարմացված է: 12:54 09.05.2026) Բազմամարդ երթի մասնակիցները տանում են իրենց հայրերի, պապերի, պատերազմի հերոսների լուսանկարները, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։
Երևանում մեկնարկեց «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության ամենամյա երթը։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ դիվանագետներ մինչ այդ ներկա գտնվեցին Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին:
Տեր Զգոն քահանա Աբրահամյանը իր խոսքում ընդգծեց, որ յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում քրտնաջան աշխատանքի և զոհաբերության շնորհիվ, ուստի կարևոր է հիշել անցյալը՝ նրանց, ովքեր ընկան հայրենիքի համար մարտերում։ Քրիստոնեական ուսմունքում զոհաբերությունները կատարվում են ընդհանուր բարիքի, կյանքի շարունակության համար, նշել է նա՝ օրհնելով բոլոր նրանց, ովքեր մայիսի 9-ին եկեղեցի էին եկել։
Պատարագից հետո «Անմահ գնդի» երթը շարժվեց դեպի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ։
Բազմամարդ երթի մասնակիցները տանում են իրենց հայրերի, պապերի, պատերազմի հերոսների լուսանկարները, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։
Երթի մասնակիցները շեշտում են՝ այս օրը հիշելը շատ կարևոր է, որովհետև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը կերտվել է մեծ զոհողությունների գնով։ Կարծում են՝ այս խորհուրդը պետք է երիտասարդներին էլ փոխանցել, որպեսզի նրանք սովորեն, թե ինչպես պետք է պաշտպանել հայրենիքը։
Հավելենք, որ այսօր Հայաստանում ապրում է
Հայրենական մեծ պատերազմի 27 վետերան: Նրանց մեծ մասը չի կարողացել մասնակցել երթին առողջական խնդիրների պատճառով։
Հիշեցնենք` այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը։ Մեծ Հայրենականին Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ` բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 107 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։