https://arm.sputniknews.ru/20260506/larvatsutjun-pattsharn-ajl-tegh-petq-e-pntrel-simvonjany-balarusi-nvotaji-masin-101822928.html
Լարվածություն պատճառն այլ տեղ պետք է փնտրել. Սիմոնյանը՝ Բելառուսի նոտայի մասին
Լարվածություն պատճառն այլ տեղ պետք է փնտրել. Սիմոնյանը՝ Բելառուսի նոտայի մասին
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանի կրկնեց, որ «Հայաստանը ծայրագավառ չի լինելու, ՀՀ-ն կախվածության մեջ չի լինելու»։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T12:34+0400
2026-05-06T12:34+0400
2026-05-06T13:41+0400
ալեն սիմոնյան
բելառուս
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72766897_0:0:1280:720_1920x0_80_0_0_75280684082daf9c8a00c0b228b4b8de.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Բելառուսի արտաքին գործերի նախարարության ներկայացրած բողոքի նոտային չցանկացավ արձագանքել։ Խորհրդարանի ղեկավարը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում միայն նշեց, թե երկրների միջև ստեղծված դիվանագիտական լարվածություն պատճառն այլ տեղ պետք է փնտրել։Նշենք, որ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը հայտարարել էր, թե «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։ Մինսկի ԱԳՆ–ն նշել էր, որ Ալեն Սիմոնյանը խախտել է անգամ դիվանագիտական տարրական էթիկան։Անդրադառնալով երկու երկրների քաղաքական կողմնորոշումներին՝ Սիմոնյանը շեշտեց Հայատանի ու Բելառուսի արժեքային տարբերությունները։«Քաղաքական կուրսը յուրաքանչյուր պետության ընտրության հարցն է։ ՀՀ-ի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են։ Կարծում եմ՝ ամեն պետություն իր օրինակն է ընտրում. մենք ընտրել ենք ՀՀ ժողովրդավարացման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ»,– նշեց Սիմոնյանը։Հարցին` չի փոշմանում իր` Բելառուսի մասին արված հայտարարությունների համար, Սիմնոնյանը վերահաստատեց նախկինում ասվածը։Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հնչել է ընտրական գործընթացներին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության համատեքստում։ Նա նշել էր, թե ՀՀ–ի նկատմամբ փորձ է կատարվում «իրականացնել քաղաքական օպերացիա` այստեղ իշխանություն փոխելու, զավթելու համար, և Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։Մինսկը ՀՀ խորհրդարանի խոսնակի հայտարարությունները որակել է «նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրողներին ներքին լուրջ խնդիրներից շեղելու փորձ»։Նշենք, որ Երևանի և Մինսկի հարաբերությունները զգալիորեն սառել են 2024 թվականին։Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2024–ի մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Նա հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր` «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72766897_175:0:1135:720_1920x0_80_0_0_34a9e5c61cdac1c07ff00733d22e803b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, բելառուս, հայաստան
ալեն սիմոնյան, բելառուս, հայաստան
Լարվածություն պատճառն այլ տեղ պետք է փնտրել. Սիմոնյանը՝ Բելառուսի նոտայի մասին
12:34 06.05.2026 (Թարմացված է: 13:41 06.05.2026) Ալեն Սիմոնյանի կրկնեց, որ «Հայաստանը ծայրագավառ չի լինելու, ՀՀ-ն կախվածության մեջ չի լինելու»։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Բելառուսի արտաքին գործերի նախարարության ներկայացրած
բողոքի նոտային չցանկացավ արձագանքել։ Խորհրդարանի ղեկավարը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում միայն նշեց, թե երկրների միջև ստեղծված դիվանագիտական լարվածություն պատճառն այլ տեղ պետք է փնտրել։
Նշենք, որ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը
պատասխանել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը հայտարարել էր, թե «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։ Մինսկի ԱԳՆ–ն նշել էր, որ Ալեն Սիմոնյանը խախտել է անգամ դիվանագիտական տարրական էթիկան։
«Ես կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի՝ որպես գործընկերոջ և ՀՀ պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները։ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմի նախապատրաստումն է վատացնում հարաբերությունները, և էլի շատ տարբեր բաներ»։
Անդրադառնալով երկու երկրների քաղաքական կողմնորոշումներին՝ Սիմոնյանը շեշտեց Հայատանի ու Բելառուսի արժեքային տարբերությունները։
«Քաղաքական կուրսը յուրաքանչյուր պետության ընտրության հարցն է։ ՀՀ-ի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են։ Կարծում եմ՝ ամեն պետություն իր օրինակն է ընտրում. մենք ընտրել ենք ՀՀ ժողովրդավարացման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ»,– նշեց Սիմոնյանը։
Հարցին` չի փոշմանում իր` Բելառուսի մասին արված հայտարարությունների համար, Սիմնոնյանը վերահաստատեց նախկինում ասվածը։
«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, ՀՀ-ն կախվածության մեջ չի լինելու, իր ինքնիշխանության մակարդակը՝ քաղաքական և մնացած բոլոր առումներով, բարձրացնելու է»,– շարունակեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հնչել է ընտրական գործընթացներին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության համատեքստում։ Նա նշել էր, թե ՀՀ–ի նկատմամբ փորձ է կատարվում «իրականացնել քաղաքական օպերացիա` այստեղ իշխանություն փոխելու, զավթելու համար, և Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Մինսկը ՀՀ խորհրդարանի խոսնակի հայտարարությունները որակել է «նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրողներին ներքին լուրջ խնդիրներից շեղելու փորձ»։
Նշենք, որ Երևանի և Մինսկի հարաբերությունները զգալիորեն սառել են 2024 թվականին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2024–ի մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Նա հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր` «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս
Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։