00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աշխատանքային իրավունքների խախտումները շարունակվում են. Էլեն Մանասերյան

© Sputnik / Евгений Кузьмин / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2026
Բաժանորդագրվել
Ըստ Մանասերյանի` աշխատանքային իրավունքների տեսանկյունից ամենախոցելին ծառայությունների մատուցման և շինարարության ոլորտներն են։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիս— Sputnik. ՀՀ աշխատանքային օրենսգրքում անցած մեկ տարվա ընթացքում դրական տեղաշարժերը քիչ են, իսկ իրավունքների խախտումների բնույթը մնացել է գրեթե նույնը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ Նրա խոսքով` թեև ՀՀ աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է անհրաժեշտ բոլոր երաշխիքները, սակայն գործնականում պատկերն այլ է։
«Նախորդ տարվա համեմատ էլ առանձնապես շատ բան չի փոխվել` գործնականում մենք էլի բախվում ենք այնպիսի խնդիրների, երբ ոտնահարվում են աշխատանքային իրավունքները։ Դա վերաբերում է ավելի շատ հանգստի իրավունքին, կարգապահական տույժերի կիրառմանը, արտաժամյա աշխատանքի ներգրավմանը և դրա վճարմանը։ Խախտումների տեսակներն առանձնապես մեծ փոփոխություն չեն կրել»,- նշել է ՀԱԿ նախագահը։
Ըստ Մանասերյանի` հետաքրքրական է, որ 2025 թվականի ամփոփիչ տվյալներով` գրավոր դիմում-բողոքների թիվը որոշակիորեն նվազել է՝ նախկին 600-ի փոխարեն հասնելով 499-ի։ Սակայն նա նշեց, որ սա ամենևին չի նշանակում, թե խախտումներն են պակասել։ Ըստ բանախոսի՝ շատացել են հեռախոսազանգերով բողոքները, քանի որ մարդիկ խուսափում են նույնականացումից։
«Երբ փորձում են օգնել մարդուն՝ գնալ խախտման հետևից ու վերականգնել նրա իրավունքը, շատերը ձեռնպահ են մնում։ Այդուհանդերձ, կան նաև հաջողված պատմություններ, երբ արհմիության միջամտությամբ խախտումները վերացվել են կամ կանխարգելվել։ Քաղաքացիները խուսափում են բարձրաձայնել իրենց իրավունքների ոտնահարման մասին գործատուի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությունից կամ աշխատանքը կորցնելու վախից։ Նրանք սովորաբար ավելի անկաշկանդ բողոքում են այն ժամանակ, երբ արդեն դադարեցրել են աշխատանքային հարաբերությունները տվյալ գործատուի հետ, օրինակ՝ վերջնահաշվարկը չստանալու դեպքում»,– ավելացրեց նա։
Աշխատանքային իրավունքների տեսանկյունից, ըստ Մանասերյանի, ամենախոցելին ծառայությունների մատուցման և շինարարության ոլորտներն են։ Այս ոլորտներում խնդիրները ոչ միայն պայմանագրային են, այլև կապված են աշխատանքի անվտանգության հետ։
«Ծառայությունների ոլորտում, բացի արտաժամյա աշխատանքից, բարձր է նաև ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը։ Գյուղատնտեսությունն ավանդաբար մնում է ստվերում, ինչը շատ վատ է։ Շինարարության ոլորտում էլ հաճախ բախվում ենք առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման խնդրին։ Պետք է հիշել, որ դա պարզապես իրավունք չէ, այլ պարտադիր պահանջ, քանի որ գործ ունենք մարդու կյանքի հետ»,– շարունակեց Մանասերյանը։
Անդրադառնալով արհեստական արձակուրդների թեմային՝ ՀԱԿ նախագահը պարզաբանեց, որ դրանք փոխարինվել են այլ խնդրով։ Նրա խոսքով` այժմ հաճախ հանդիպում են դեպքեր, երբ արձակուրդը ձևակերպվում է, վճարվում, սակայն աշխատողը շարունակում է ներկայանալ աշխատանքի՝ առանց հետկանչի պաշտոնական հրամանի։
«Այսինքն` ստացվում է, որ մարդն այդ օրերին աշխատում է կա՛մ անվճար, կա՛մ վճարվում է ոչ ֆորմալ եղանակով»,– նշեց նա։
Մայիսի 1-ի առթիվ ակցիա Երևանում. ինչ անել, որ հանրային ծառայողները սիրով գան աշխատանքի
Մանասերյանը նշեց նաև, որ իրենք սերտ գործակցում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ։ Այն դեպքերում, երբ աշխատողը արհմիության անդամ չէ, կոնֆեդերացիան ուղղորդում է նրան տեսչական մարմին կամ նույնիսկ նրա փոխարեն գրում համապատասխան դիմումը։ Բանախոսը հավելեց, որ թեև պետական գերատեսչություններից բողոքներ գրեթե չեն ստացվում, սակայն համայնքային կառույցների աշխատողների կողմից իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներ եղել են։
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է:
Լրահոս
0