https://arm.sputniknews.ru/20260428/arabakan-miacjal-emirutjunnery-durs-e-galis-opek-ic-ev-opek--ic-101505425.html
Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ -ից
Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ -ից
Sputnik Արմենիա
Այդ որոշումը բխում է երկրի էներգետիկ ոլորտի զարգացման շահերից։ 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T18:06+0400
2026-04-28T18:06+0400
2026-04-28T18:06+0400
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
օպեկ
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101503125_0:99:3152:1872_1920x0_80_0_0_a6ef509df526da7889475ad74d56e3ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ԱՄԷ-ն մայիսի 1-ից դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) և ՕՊԵԿ+դաշինքից։ Այս մասին հայտնում է երկրի WAM պետական լրատվական գործակալությունը։Ըստ գործակալության տեղեկատվության՝ «այս որոշումը բխում է ԱՄԷ-ի էներգետիկ ոլորտի երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական տեսլականից և զարգացման շահերից և վերահաստատում է երկրի հանձնառությունը պատասխանատու և հուսալի արտադրողի դերին, որը կենտրոնացած է համաշխարհային էներգետիկ շուկաների ապագայի վրա»:Գործակալությունը նաև նշում է, որ «ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու որոշումը կբարձրացնի շուկայի դինամիկային արձագանքելու ճկունությունը»։ԱՄԷ-ն կազմակերպության անդամ է 1967 թվականից։ՕՊԵԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է նավթ արտահանող երկրներից և ստեղծվել է հումքի արդյունահանման քվոտաները վերահսկելու համար: Բացի ԱՄԷ-ից, այն ներառում է Ալժիրը, Հասարակածային Գվինեան, Գաբոնը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Կոնգոյի Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան և Վենեսուելան:Եվս 10 երկիր անդամակցում են ՕՊԵԿ+ -ին. Ադրբեջանը, Բահրեյնը, Բրունեյը, Բրազիլիան, Ղազախստանը, Մալայզիան, Մեքսիկան, Օմանը, Ռուսաստանը, Հարավային Սուդանը և Սուդանը: Նրանք մասնակցում են ՕՊԵԿ-իայնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են մատակարարումների կամավոր կրճատումը:
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101503125_456:24:3152:2046_1920x0_80_0_0_6cec69c32f994b29fd9e7c5933ed4754.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), օպեկ, նավթ
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), օպեկ, նավթ
Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ -ից
Այդ որոշումը բխում է երկրի էներգետիկ ոլորտի զարգացման շահերից։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ԱՄԷ-ն մայիսի 1-ից դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) և ՕՊԵԿ+դաշինքից։ Այս մասին հայտնում է երկրի WAM պետական լրատվական գործակալությունը։
«Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու իր որոշման մասին, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ «այս որոշումը բխում է ԱՄԷ-ի էներգետիկ ոլորտի երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական տեսլականից և զարգացման շահերից և վերահաստատում է երկրի հանձնառությունը պատասխանատու և հուսալի արտադրողի դերին, որը կենտրոնացած է համաշխարհային էներգետիկ շուկաների ապագայի վրա»:
Գործակալությունը նաև նշում է, որ «ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու որոշումը կբարձրացնի շուկայի դինամիկային արձագանքելու ճկունությունը»։
ԱՄԷ-ն կազմակերպության անդամ է 1967 թվականից։
ՕՊԵԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է նավթ արտահանող երկրներից և ստեղծվել է հումքի արդյունահանման քվոտաները վերահսկելու համար: Բացի ԱՄԷ-ից, այն ներառում է Ալժիրը, Հասարակածային Գվինեան, Գաբոնը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Կոնգոյի Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան և Վենեսուելան:
Եվս 10 երկիր անդամակցում են ՕՊԵԿ+ -ին. Ադրբեջանը, Բահրեյնը, Բրունեյը, Բրազիլիան, Ղազախստանը, Մալայզիան, Մեքսիկան, Օմանը, Ռուսաստանը, Հարավային Սուդանը և Սուդանը: Նրանք մասնակցում են ՕՊԵԿ-իայնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են մատակարարումների կամավոր կրճատումը: