https://arm.sputniknews.ru/20260428/jermuki-khmbaqanaki-vatsharqi-argelqi-masin-satm-n-rd-ic-pashtvonakan-teghekutjun-chi-stacel-101491025.html
«Ջերմուկի» խմբաքանակի վաճառքի արգելքի մասին ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական տեղեկություն չի ստացել
«Ջերմուկի» խմբաքանակի վաճառքի արգելքի մասին ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական տեղեկություն չի ստացել
Sputnik Արմենիա
ՌԴ-ն արգելափակել է «Ջերմուկ» ապրանքանիշի՝ փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը։ 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T13:32+0400
2026-04-28T13:32+0400
2026-04-28T13:32+0400
ջերմուկ
«ջերմուկ գրուպ» փբը
ռուսաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271005_0:85:1600:985_1920x0_80_0_0_7086c5f2294687fe8236eeef8c4cc62f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացել «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքն արգելելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։Նշենք, որ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ ԶԼՄ-ներում հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանը արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։Խոսքը 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ն արտադրված 338 հազար շիշ ջրի մասին է։ Թե կոնկրետ ինչի հետ է կապված որոշումը, չի հստակեցվում։Մակնշման պատասխանատուն ավելի վաղ արդեն կասեցրել էր «Ջերմուկի» 2.5 միլիոն շշի վաճառքը՝ 2024 թվականին Հյուսիսային Օսեթիայի բնակչի թունավորումից հետո։
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271005_89:0:1513:1068_1920x0_80_0_0_66c025b0744f35506aecd26466f177b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, ռուսաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, ռուսաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
«Ջերմուկի» խմբաքանակի վաճառքի արգելքի մասին ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական տեղեկություն չի ստացել
ՌԴ-ն արգելափակել է «Ջերմուկ» ապրանքանիշի՝ փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացել «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքն արգելելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ ԶԼՄ-ներում հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն, գրություն առայժմ չի ստացել: Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ
Ռուսաստանը արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։
Խոսքը 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ն արտադրված 338 հազար շիշ ջրի մասին է։ Թե կոնկրետ ինչի հետ է կապված որոշումը, չի հստակեցվում։
Մակնշման պատասխանատուն ավելի վաղ արդեն կասեցրել էր «Ջերմուկի» 2.5 միլիոն շշի վաճառքը՝ 2024 թվականին
Հյուսիսային Օսեթիայի բնակչի թունավորումից հետո։