https://arm.sputniknews.ru/20260427/rdn-datapartum-e-zapvorvozhiei-aeki-ashkhatakci-spanutjuny-agn-101471102.html
ՌԴ–ն դատապարտում է Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակցի սպանությունը. ԱԳՆ
ՌԴ–ն դատապարտում է Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակցի սպանությունը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությամբ շարունակում է ցույց տալ իր հանցավոր էությունը։ 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T20:06+0400
2026-04-27T20:06+0400
2026-04-27T20:06+0400
մարիա զախարովա
ռուսաստան
ուկրաինա
ատոմակայան
զապորոժիե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:6:1601:906_1920x0_80_0_0_7fdcfca7485332040dd4426407c2018a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մոսկվան դատապարտում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի աշխատակցի սպանությունը և ցավակցություն հայտնում հանգուցյալի ընտանիքին ու մտերիմներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակից է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից։Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությամբ շարունակում է ցույց տալ իր արյունալի և հանցավոր էությունը։«Կիևի ռեժիմը շարունակում է ի ցույց դնել իր արյունալի և հանցավոր էությունը», – նշվում է մեկնաբանության մեջ:Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:0:1601:1200_1920x0_80_0_0_85ff28c2ad940fef4a56b3ac86d5a71a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուսաստան, ուկրաինա, ատոմակայան, զապորոժիե
մարիա զախարովա, ռուսաստան, ուկրաինա, ատոմակայան, զապորոժիե
ՌԴ–ն դատապարտում է Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակցի սպանությունը. ԱԳՆ
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությամբ շարունակում է ցույց տալ իր հանցավոր էությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մոսկվան դատապարտում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի աշխատակցի սպանությունը և ցավակցություն հայտնում հանգուցյալի ընտանիքին ու մտերիմներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակից է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից։
«Խստորեն դատապարտում ենք այս ոճրագործությունը։ Խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին և հարազատներին», – ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության
կայքում։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությամբ շարունակում է ցույց տալ իր արյունալի և հանցավոր էությունը։
«Կիևի ռեժիմը շարունակում է ի ցույց դնել իր արյունալի և հանցավոր էությունը», – նշվում է մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: