https://arm.sputniknews.ru/20260425/zelenskin-arajarkel-e-rusukrainakan-banakcutjunner-anckacnel-adrbejanum-101398012.html
Զելենսկին առաջարկել է ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում
Զելենսկին առաջարկել է ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում
Sputnik Արմենիա
Առաջարկը հնչել է ԶԼՄ–ների համար համատեղ հայտարարության ժամանակ։ 25.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-25T14:19+0400
2026-04-25T14:19+0400
2026-04-25T14:39+0400
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101397203_0:56:924:575_1920x0_80_0_0_b7ed92d62b68d9ad6cd8c96e22bb50d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում։ Նա այդ մասին հայտարարել է Գաբալայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան և հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ։Առանձնազրույցից հետո կողմերը քննարկումներ են անցկացրել ընդլայնված կազմով։ Մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։APA-ի տեղեկություններով` Զելենսկին բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնությունը, ինչպես նաև ուկրաինացի երեխաների նկատմամբ ադրբեջանական պետության ուշադրությունն ու հոգատարությունը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101397203_41:0:881:630_1920x0_80_0_0_6b2ec7f00fc2d1caea79a38216ecd07a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
Զելենսկին առաջարկել է ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում
14:19 25.04.2026 (Թարմացված է: 14:39 25.04.2026) Առաջարկը հնչել է ԶԼՄ–ների համար համատեղ հայտարարության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում։ Նա այդ մասին հայտարարել է Գաբալայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
«Անշուշտ, մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների դերը այս գործընթացի միջնորդության հարցում ։ Ես Ադրբեջանի նախագահին ասացի, որ մենք պատրաստ ենք եռակողմ բանակցությունների։ Մենք նման բանակցություններ ենք ունեցել Թուրքիայում, Շվեյցարիայում ամերիկացի գործընկերների հետ։ Պատրաստ ենք նման բանակցություններ անցկացնել Ադրբեջանում»,– ասել է նա։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան և հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Առանձնազրույցից հետո կողմերը քննարկումներ են անցկացրել ընդլայնված կազմով։ Մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
APA-ի տեղեկություններով` Զելենսկին բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնությունը, ինչպես նաև ուկրաինացի երեխաների նկատմամբ ադրբեջանական պետության ուշադրությունն ու հոգատարությունը։