https://arm.sputniknews.ru/20260424/fransian-glukh-e-khvonarhum-makrvony-grarum-e-arel-hajvoc-ceghaspanutjan-tarelici-aritvov-101365343.html
«Ֆրանսիան գլուխ է խոնարհում». Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
«Ֆրանսիան գլուխ է խոնարհում». Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Sputnik Արմենիա
Մակրոնը գրել է, որ անհրաժեշտ է պատմության հիշողությունը փոխանցել ապագա սերունդներին։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T14:22+0400
2026-04-24T14:22+0400
2026-04-24T14:23+0400
հայաստան
ֆրանսիա
էմանուել մակրոն
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1501/15/15011578_0:111:1601:1011_1920x0_80_0_0_55848ac0310948ad23cc8588eb2e7030.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X սոցիալական ցանցում։«Ապրիլի 24-ին (Ֆրանսիան) Հանրապետությունը նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը և գլուխ խոնարհում։ Մենք պետք է հիշենք, այս հիշողությունը փոխանցենք ապագա սերունդներին և ընդգծենք այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ, ֆրանսիացիներին՝ հայերի հետ»,- գրել է նախագահը։Նշենք, որ 2019 թվականից ի վեր ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդինՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1501/15/15011578_0:0:1601:1200_1920x0_80_0_0_89e223c6b6f240744340f335dcd37e24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, էմանուել մակրոն, հայոց ցեղասպանություն
հայաստան, ֆրանսիա, էմանուել մակրոն, հայոց ցեղասպանություն
«Ֆրանսիան գլուխ է խոնարհում». Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
14:22 24.04.2026 (Թարմացված է: 14:23 24.04.2026) Մակրոնը գրել է, որ անհրաժեշտ է պատմության հիշողությունը փոխանցել ապագա սերունդներին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել
X սոցիալական ցանցում։
«Ապրիլի 24-ին (Ֆրանսիան) Հանրապետությունը նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը և գլուխ խոնարհում։ Մենք պետք է հիշենք, այս հիշողությունը փոխանցենք ապագա սերունդներին և ընդգծենք այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ, ֆրանսիացիներին՝ հայերի հետ»,- գրել է նախագահը։
Նշենք, որ 2019 թվականից ի վեր ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։