00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ նախագահը երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր է քննարկել Տաջիկստանի նախագահի հետ

© Photo : official site of the President of RAՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2026
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ
Բաժանորդագրվել
Հայաստանի և Տաջիկստանի նախագահները կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով բազմակողմ ձևաչափերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ և քննարկել Հարավային Կովկասում ձևավորված որակապես նոր իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում նախագահները նշել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն և դրական դինամիկայով, ընդգրկելով փոխգործակցության տարբեր ուղղություններ։ Նախագահները շեշտել են, որ առկա է զգալի, դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ։
Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։
«Ստեղծված իրողությունները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանի և հարակից երկրների համար՝ վերաիմաստավորելու իրենց համագործակցությունը և այն կառուցելու առավել կանխատեսելի, փոխշահավետ ու երկարաժամկետ հիմքերի վրա։ Հատկապես կարևորվել է խաղաղության, կայունության և հաղորդակցությունների զարգացման նշանակությունը՝ որպես տնտեսական ակտիվության և փոխադարձ կապերի խորացման կարևոր նախապայման»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել նաև տնտեսության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, ինչպես նաև այլ հեռանկարային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ։ Կարևորվել է նորարարությունների խթանումը, գիտակրթական կապերի զարգացումը, մասնագիտական փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք կարող են նպաստել երկու երկրների տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը։
Կողմերը նաև կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով բազմակողմ ձևաչափերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում շեշտվել է համադրելի օրակարգերի առաջմղումը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում դիրքորոշումների մերձեցումը՝ ի շահ երկու երկրների և ավելի մի լայն տարածաշրջանային կայունության։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով Ղազախստանում է։ Նա Աստանայում մասնակցում է «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։
Լրահոս
0