00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հիբրիդային պատերա՞զմ, թե՞ «հիբրիդների պատերազմ». Հայաստանն ընտրությունների շեմին

© AP Photo / Virginia MayoԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2026
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից «հիբրիդային սպառնալիքներին» դիմակայելու հարցում Հայաստանին օգնելու կեղծ պատրվակով Արևմուտքի երկրներն իրենք են հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ։
Փաշինյանի իշխանությունը երկար ժամանակ է, ինչ Հայաստանում գեներացնում է այն ​​թեզը, թե երկրի դեմ այսպես կոչված «հիբրիդային պատերազմ» է մղվում։
Ընդ որում, ինչպես ուղղակիորեն, այնպես էլ քողարկված կերպով այս «հիբրիդային պատերազմի» նախաձեռնողներ են հայտարարվում Ռուսաստանի իշխանությունները, որոնք, իբր, փորձում են միջամտել Հայաստանի քաղաքական գործընթացներին։
Անշուշտ, այս հայտարարությունն անհեթեթություն է, այն չի հիմնավորվում որևէ փաստական տվյալով: Սակայն «հիբրիդային պատերազմի» անվան տակ արհեստականորեն սրվող հակառուսական հիստերիան լրիվ այլ նպատակ է հետապնդում։ Այն է՝ Հայաստանում ստեղծել թուրքամետ և հակահայկական նարատիվների ավելացման լեգիտիմ առիթ՝ զուգահեռաբար հակառուսական ուժային կենտրոնների ուղղակի միջամտությամբ ձևավորելով որոշակի գաղափարական և տեղեկատվական նախադրյալներ, որոնք կսահմանափակեն Հայաստանի մտավոր, քաղաքական և մշակութային կապը Ռուսաստանի հետ։
Գաղտնիք չէ, որ այս փուլում հակառուսական քարոզչության հիմնական կենտրոնները ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր կազմակերպություններ են, որոնց գործառույթների մեջ է մտնում ֆորումներ, թրեյնինգներ և սեմինարներ անցկացնել «ռուսական հիբրիդային սպառնալիքի դեմ պայքարի մասնագետներ» պատրաստելու համար։ Իսկ իրականում, հենց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին գաղափարական ռուսատյացներ են նախապատրաստում հակառուսական, ինչպես նաև եվրոպամետ, թուրքամետ և ադրբեջանամետ նարատիվների տարածման համար։
Այսինքն՝ փաստացի ունենք մի իրավիճակ, երբ նույն ԵՄ-ն և, այսպես կոչված, քաղաքակիրթ Արևմուտքի երկրները Հայաստանին «Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու հարցում օգնելու կեղծ պատրվակով իրենք են հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ։ Ընդ որում՝ դա անում են միանգամայն անթաքույց։
Այսպես, այդպիսի «արևմտյան սեմինարների» մասնակիցներից մեկի հետ զրույցում բացահայտվեցին բավական հետաքրքիր փաստեր և արևմտամետ դասընթացների ունկնդիրների՝ իբր սպառնալիքներին հակազդելու նպատակով «ուղեղները լվանալու» մեթոդներ։
Մեջբերում եմ զրուցակցիս խոսքերը (նրա թույլտվությամբ)՝ առանց կրճատման.
«Նման մի սեմինարի ժամանակ արևմտյան փորձագետը պատմում էր այն մասին, թե ինչպես Թուրքիայում սպանվեց Հիջաթ Դերք անունով քուրդ գրողը, որը պայքարում էր ազգային փոքրամասնությունների քաղաքացիական իրավունքների համար։ Ներկայացված դրվագները համընկնում էին Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ։ Եվ երբ մենք բանախոսին ասացինք, որ դա քուրդ գրող չէ, այլ հայ Հրանտ Դինքը՝ նա արդարացավ, թե ուշ գիշերով է պատրաստվել սեմինարին և չի հասցրել ստուգել փաստերը»։
Ինչ վերաբերում է «հիբրիդային» սպառնալիքներին, ապա հատկանշական է, որ նման սեմինարների ժամանակ բանախոսները սովորաբար օրինակներ են բերում հետխորհրդային երկրներից։ Սակայն, երբ մասնակիցները նշում են, որ Հայաստանի իշխանությունները նույնպես շարժվում են, մեղմ ասած, ոչ ամենաժողովրդավարական ճանապարհով, նրանք հրաժարվում են իրենց բերած օրինակները համադրել Հայաստանի հետ:
Վերջին թարմ օրինակներից մեկը կապված է հենց «հիբրիդային» սպառնալիքի հետ։ Արևմտյան փորձագետը խոսել է այն մասին, թե ինչպես են Վրաստանի իշխանությունները «շահարկում» պատերազմի սպառնալիքը՝ ընտրություններում հաղթելու համար: Ըստ բանախոսի՝ խոսքը 2024 թվականին Վրաստանում կայացած համընդհանուր ընտրությունների մասին է, երբ իշխող քաղաքական ուժը հայտարարում էր, որ արևմտամետ ուժերի իշխանության գալու դեպքում երկիրը ստիպված կլինի ներքաշվել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։
Եվրոպական շրջապտույտ «ռուսական բլրակներով» կամ աշխարհաքաղաքականություն՝ հայկական ձևով
Երբ բանախոսին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա պատերազմ կլինի», հիբրիդային սպառնալիքների մասին դասախոսություններ կարդացող փորձագետը շփոթվեց և հայտարարեց, որ դեռևս ծանոթ չէ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Ի դեպ, ի տարբերություն Վրաստանի, որտեղ իսկապես կար ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ներքաշվելու վտանգ, Հայաստանի պարագայում Փաշինյանը ոչ մի կերպ չի հիմնավորում, թե իրենց պարտության դեպքում ինչու պետք է պատերազմ սկսվի: Միակ պատճառը, որ նա բերում է, այն է, որ իշխանության են գալու «պատերազմի կուսակցությունները», որոնց համար Արցախի էջը փակված չէ»։
Ինչպես տեսնում ենք, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում Հայաստանին «օգնելու» քողի տակ ձևավորվում է միանգամայն աննորմալ իրականություն, որտեղ նրանք, ովքեր, ըստ էության, պետք է օգնեին մեզ, իրենք են պտտում կեղծիքի, ստի և հակահայկական քարոզչության հիբրիդային թափանիվը, որը փնթի կերպով փաթեթավորել են «սեմինարների և թրեյնինգների» տակ։
Ընդ որում, միանգամից վերապահում անենք. շատ հաճախ մամուլում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ նման միջոցառումների անցկացման համար գումարները գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից, իհարկե «երրորդ ձեռքի» միջոցով, որպեսզի հայ մարդը, ում փորձում են ռուսական երևակայական սպառնալիքով ենթարկել «մտավոր մղձավանջի», կորցնի կապը իրականության հետ և չիմանա, թե իրականում ով է կանգնած այն խելահեղ ռուսատյացության հետևում, որը ձևավորվում է Հայաստանում։
Իսկ թե ով և ինչու է դա անում, կարծում եմ, որ այս հարցի պատասխանը կգտնեք ինքներդ, սիրելի ընթերցողներ:
Հայաստանյան ընտրություններ – 2026. քարեր նետելու ժամանա՞կն է
Լրահոս
0