https://arm.sputniknews.ru/20260416/arden-15-andz-berman-e-entarkvel-1-andzi-nkatmamb-meghadranq-e-nerkajacvel-ghahramanjan-101034990.html
Արդեն 15 անձ բերման է ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել. Ղահրամանյան
Արդեն 15 անձ բերման է ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել. Ղահրամանյան
Sputnik Արմենիա
Մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին։ 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T12:39+0400
2026-04-16T12:39+0400
2026-04-16T12:57+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
փաստաբան
լուսինե մարտիրոսյան
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/10/101035116_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7147621e468d4752355c56f6ca53b935.jpg
Արտաշատում 15 անձ է բերման ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։Նրա խոսքով՝ ձերբակալվածների թիվը շարունակում է աճել։ Ընդ որում, ինչպես պնդում է Ղահրամանյանը, փաստաբանների աշխատանքում խոչընդոտներ են արձանագրվում. նրանց միանգամից թույլ չեն տալիս մուտք գործել պաշտպանյալների մոտ։ Ղահրամանյանը նաև հայտարարեց, որ տեղի ունեցածը համակարգային բնույթ է կրում։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին։ «Քննարկվում է նրա խափանման միջոցի հարցը։ Ասեմ, որ Ամիրզադյանը 5 անչափանաս երեխա ունի որդեգրած։ Հուսանք` այդ հանգամանքը հաշվի կառնեն»։Ավելի վաղ սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտնել էր, որ բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/10/101035116_80:0:1520:1080_1920x0_80_0_0_e5d8247bc50140506c8d9b361ff0016b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, փաստաբան, լուսինե մարտիրոսյան, հակակոռուպցիոն կոմիտե, видео
«ուժեղ հայաստան» կուսակցություն, փաստաբան, լուսինե մարտիրոսյան, հակակոռուպցիոն կոմիտե, видео
Արդեն 15 անձ բերման է ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել. Ղահրամանյան
12:39 16.04.2026 (Թարմացված է: 12:57 16.04.2026) Մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին։
Արտաշատում 15 անձ է բերման ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Էլի մեղադրանքը նույնն է, իբր թե բարեգործության արգելքն է խախտել, սա արդեն ձեռագիր է։ Իշխանությունը փորձում է իմիտացիա ստեղծել, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բարեգործության միջոցով փորձում է հակաօրինական գործունեություն իրականացնել»,–ասաց նա։
Նրա խոսքով՝ ձերբակալվածների թիվը շարունակում է աճել։ Ընդ որում, ինչպես պնդում է Ղահրամանյանը, փաստաբանների աշխատանքում խոչընդոտներ են արձանագրվում. նրանց միանգամից թույլ չեն տալիս մուտք գործել պաշտպանյալների մոտ։
«Մի շարք զանգերից հետո որոշ փաստաբանների, այնուամենայնիվ, հաջողվել է մուտք գործել շենք»,- նշեց նա:
Ղահրամանյանը նաև հայտարարեց, որ տեղի ունեցածը համակարգային բնույթ է կրում։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին։
«Քննարկվում է նրա խափանման միջոցի հարցը։ Ասեմ, որ Ամիրզադյանը 5 անչափանաս երեխա ունի որդեգրած։ Հուսանք` այդ հանգամանքը հաշվի կառնեն»։
Ավելի վաղ սահմանադրագետ Գոհար Մելոյանը
հայտնել էր, որ բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու։