00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի ցանկությունից է կախված. ՌԴ ԱԳՆ–ն` «Բուշեր» ԱԷԿ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասին

© AP Photo / Vahid Salemi«Բուշեր» ԱԷԿ
«Բուշեր» ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2026
«Բուշեր» ԱԷԿ
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ ընդունող կողմի համաձայնությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ամենակարևոր պայմանն է։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. «Բուշեր» ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար ՄԱԿ-ի խաղաղապահների ուղարկումը կախված է Թեհրանի` նրանց ընդունելու պատրաստակամությունից, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը։
Նրա խոսքով՝ ընդունող կողմի համաձայնությունը ՄԱԿ-ի խաղաղապահության ամենակարևոր պայմանն է։
Ավելի վաղ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը մի քանի անգամ գնդակոծության էր ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի գնդակոծումը ռազմական հանցագործության օրինակ է։ Այս կապակցությամբ Թեհրանը բողոքի նամակ էր հղել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ պահանջելով դատապարտել նման գործողությունները։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12–ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցան ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունները, որոնք սակայն արդյունք չեն տվել։
«Ես կարող էի նրանց մեկ օրում ոչնչացնել»․ Թրամփը կրկին սպառնում Է Իրանին
Լրահոս
0