https://arm.sputniknews.ru/20260410/ghazakhstany-hajastanin-e-handznel-hamakargchajin-hapshtakutjan-mej-meghadrvvogh-andzin-100845697.html
Ղազախստանը Հայաստանին է հանձնել համակարգչային հափշտակության մեջ մեղադրվող անձին
Ղազախստանը Հայաստանին է հանձնել համակարգչային հափշտակության մեջ մեղադրվող անձին
Sputnik Արմենիա
ՆԳՆ ծառայողներն ապահովել են հետախուզվող անձի տեղափոխումը Երևան։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T10:38+0400
2026-04-10T10:38+0400
2026-04-10T10:48+0400
հայաստան
ղազախստան
հետախուզվող
փողերի լվացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98285962_0:0:3204:1802_1920x0_80_0_0_ee9c7a771a2dc2e7d7b281e503e6f3ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Ղազախստանը Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար մեղադրվող անձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել հետախուզվող անձ Ա.Զ.-ին հանձնելու վերաբերյալ, որը Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է։Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան:ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մարտի 31-ին հայտնել էր, որ մարտի 27-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքից Հայաստան է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի, 41-ամյա մի տղամարդ, որը 2023 թ․ հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր համակարգչային հափշտակության, փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։28 տարի հետախուզվող 67-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98285962_475:0:3204:2047_1920x0_80_0_0_fb0642b550d6e5945221efccd9b3056f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղազախստան, հետախուզվող, փողերի լվացում
հայաստան, ղազախստան, հետախուզվող, փողերի լվացում
Ղազախստանը Հայաստանին է հանձնել համակարգչային հափշտակության մեջ մեղադրվող անձին
10:38 10.04.2026 (Թարմացված է: 10:48 10.04.2026) ՆԳՆ ծառայողներն ապահովել են հետախուզվող անձի տեղափոխումը Երևան։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Ղազախստանը Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար մեղադրվող անձին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել հետախուզվող անձ Ա.Զ.-ին հանձնելու վերաբերյալ, որը Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մարտի 31-ին հայտնել էր, որ մարտի 27-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքից Հայաստան է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի, 41-ամյա մի տղամարդ, որը 2023 թ․ հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր համակարգչային հափշտակության, փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։