https://arm.sputniknews.ru/20260406/amn-ev-irany-qnnarkum-en-45orja-hradadary-axios-100683121.html
ԱՄՆ–ն և Իրանը քննարկում են 45–օրյա հրադադարը. Axios
ԱՄՆ–ն և Իրանը քննարկում են 45–օրյա հրադադարը. Axios
Sputnik Արմենիա
Միևնույն ժամանակ առաջիկա 48 ժամվա ընթացքում մասնակի համաձայնության հասնելու հնարավորությունները փոքր են։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T11:09+0400
2026-04-06T11:09+0400
2026-04-06T11:14+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99251110_0:0:1200:676_1920x0_80_0_0_627ecbe33195ed2e52d5fd017c8bbd3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն և Իրանը քննարկում են 45–օրյա հրադադարը։ Այս մասին գրում է Axios–ը։Միևնույն ժամանակ պարբերականը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում մասնակի համաձայնության հասնելու հնարավորությունները փոքր են։Սակայն այս վերջին փորձը պատերազմի դրամատիկ սրացումը կանխելու միակ հնարավորությունն է, պատերազմ, որը Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ զանգվածային հարվածներ և Պարսից ծոցի էներգետիկ և ջրային օբյեկտների դեմ պատասխան գործողություններ կներառի։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ Իրանը ապաշրջափակի Հորմուզի նեղուցը՝ սպառնալով հակառակ դեպքում «դժոխք թափել» նրա գլխին։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99251110_40:0:1153:835_1920x0_80_0_0_fd614bbce0825e1da81a8524c5756350.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, բանակցություններ
ԱՄՆ–ն և Իրանը քննարկում են 45–օրյա հրադադարը. Axios
11:09 06.04.2026 (Թարմացված է: 11:14 06.04.2026) Միևնույն ժամանակ առաջիկա 48 ժամվա ընթացքում մասնակի համաձայնության հասնելու հնարավորությունները փոքր են։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն և Իրանը քննարկում են 45–օրյա հրադադարը։ Այս մասին գրում է Axios–ը։
ԱՄՆ-ում, Իսրայելում և շրջաններում բանակցություններին ծանոթ 4 աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են 45-օրյա հնարավոր հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել պատերազմի վերջնական ավարտին։
Միևնույն ժամանակ պարբերականը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում մասնակի համաձայնության հասնելու հնարավորությունները փոքր են։
Սակայն այս վերջին փորձը պատերազմի դրամատիկ սրացումը կանխելու միակ հնարավորությունն է, պատերազմ, որը Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ զանգվածային հարվածներ և Պարսից ծոցի էներգետիկ և ջրային օբյեկտների դեմ պատասխան գործողություններ կներառի։
Ավելի վաղ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ Իրանը ապաշրջափակի Հորմուզի նեղուցը՝ սպառնալով հակառակ դեպքում «դժոխք թափել» նրա գլխին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: