https://arm.sputniknews.ru/20260401/tehrany-vashingtvonic-hradadar-chi-khndrel-irani-agnn-herqel-e-trampi-hajtararutjuny-100504008.html
Թեհրանը Վաշինգտոնից հրադադար չի խնդրել. Իրանի ԱԳՆ–ն հերքել է Թրամփի հայտարարությունը
Թեհրանը Վաշինգտոնից հրադադար չի խնդրել. Իրանի ԱԳՆ–ն հերքել է Թրամփի հայտարարությունը
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T18:45+0400
2026-04-01T18:45+0400
2026-04-01T18:49+0400
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ամն
հրադադար
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/12/94778369_0:6:1227:696_1920x0_80_0_0_ee1a44409c2ca66385fcb78e66a43ee4.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Թեհրանը Վաշինգտոնից կրակի դադարեցման ռեժիմ է խնդրել։Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, թե Իրանի նոր առաջնորդը (նշված չէր, թե ում մասին է խոսքը- խմբ.) «նվազ արմատական է և զգալիորեն ավելի խելացի է», քան իր նախորդները, և Իրանից, իբր, հրադադարի խնդրանք է ստացվել։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ իրանական հանրությունը պատրաստ չէ նույնիսկ քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցը։Երկրում լավ են հիշում, թե ինչ արեց Վաշինգտոնը անցյալ տարվա հունիսին և այս տարվա փետրվարին անցկացված երկխոսություններից հետո։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/12/94778369_70:0:1153:812_1920x0_80_0_0_c2d2f0729e85b2dbaa44726c5a95f5f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, արտաքին գործերի նախարարություն (ագն), ամն, հրադադար, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, արտաքին գործերի նախարարություն (ագն), ամն, հրադադար, բանակցություններ
Թեհրանը Վաշինգտոնից հրադադար չի խնդրել. Իրանի ԱԳՆ–ն հերքել է Թրամփի հայտարարությունը
18:45 01.04.2026 (Թարմացված է: 18:49 01.04.2026) ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Թեհրանը Վաշինգտոնից կրակի դադարեցման ռեժիմ է խնդրել։
Այսօր ավելի վաղ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, թե Իրանի նոր առաջնորդը (նշված չէր, թե ում մասին է խոսքը- խմբ.) «նվազ արմատական է և զգալիորեն ավելի խելացի է», քան իր նախորդները, և Իրանից, իբր, հրադադարի խնդրանք է ստացվել։
Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ իրանական հանրությունը պատրաստ չէ նույնիսկ քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցը։
Երկրում լավ են հիշում, թե ինչ արեց Վաշինգտոնը անցյալ տարվա հունիսին և այս տարվա փետրվարին անցկացված երկխոսություններից հետո։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: