https://arm.sputniknews.ru/20260401/trampy-pndum-e-te-irany-amn-ic-hradadar-e-khndrel-100503294.html
Թրամփը պնդում է, թե Իրանը ԱՄՆ-ից հրադադար է խնդրել
Թրամփը պնդում է, թե Իրանը ԱՄՆ-ից հրադադար է խնդրել
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը հասկացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել հրադադարի հարցը, սակայն Իրանից ակնկալում է նավերի ազատ անցում Հորմուզի նեղուցով։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T18:37+0400
2026-04-01T18:37+0400
2026-04-01T18:59+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
հրադադար
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_0:0:1600:901_1920x0_80_0_0_f96fd356a72dda1b5addca218ea67afa.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի նոր առաջնորդը (նշված չէ, թե ում մասին է խոսքը- խմբ.) «նվազ արմատական է և զգալիորեն ավելի խելացի է», քան իր նախորդները, և Իրանից իբր հրադադարի խնդրանք է ստացվել։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է հրադադարը դիտարկել միայն այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցը բաց և ազատ կլինի նավագնացության համար։Իրանի իշխանությունների կողմից հրադադարի խնդրանքի վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռևս չկա։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_47:0:1470:1067_1920x0_80_0_0_f4ec22d63f165f7608f7478efa96377b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար, պատերազմ
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար, պատերազմ
Թրամփը պնդում է, թե Իրանը ԱՄՆ-ից հրադադար է խնդրել
18:37 01.04.2026 (Թարմացված է: 18:59 01.04.2026) Սպիտակ տան ղեկավարը հասկացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել հրադադարի հարցը, սակայն Իրանից ակնկալում է նավերի ազատ անցում Հորմուզի նեղուցով։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի նոր առաջնորդը (նշված չէ, թե ում մասին է խոսքը- խմբ.) «նվազ արմատական է և զգալիորեն ավելի խելացի է», քան իր նախորդները, և Իրանից իբր հրադադարի խնդրանք է ստացվել։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է հրադադարը դիտարկել միայն այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցը բաց և ազատ կլինի նավագնացության համար։
«Մենք կդիտարկենք այդ հարցը, երբ Հորմուզի նեղուցը դառնա բաց, ազատ և անվտանգ։ Իսկ մինչ այդ մենք Իրանը տաշեղների կվեածենք կամ, ինչպես ասում են, նրան հետ կուղարկենք քարե դար»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Իրանի իշխանությունների կողմից հրադադարի խնդրանքի վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: