00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանում ընթացող գործողության պատճառով տարաձայնություններ են առաջացել

© Photo : Tasnim News AgencyԹեհրան
Թեհրան - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակում ԱՄՆ–ի և Իսրայելի նպատակները տարբեր են։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնություններ են առաջացել Իրանի գործողության շուրջ ռազմական գործողությունների երկրորդ շաբաթում՝ Իրանի նավթագազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումների հետ կապված, գրում է Washington Post-ը՝ հղում անելով պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի գազային օբյեկտներին միայնակ՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Իսրայելը առայժմ զերծ կմնա նման օբյեկտների վրա նոր հարձակումներից։
«Պաշտոնյաներն ասում են, որ դաշինքում զգալի տարաձայնություններ են առաջացել պատերազմի երկրորդ շաբաթում, երբ Իսրայելի կողմից Իրանի նավթագազային օբյեկտների վրա հարձակումները հանգեցրին Հորմուզի նեղուցի փակման վատթարացող տնտեսական հետևանքների», – ասվում է հրապարակման մեջ։
Թերթը, հղում անելով ԱՄՆ-ի, Իսրայելի և Մերձավոր Արևելքի երկրների պաշտոնյաներին, գրում է Թրամփի և Նեթանյահուի ռազմական նպատակների տարբերության մասին Իրանում։
Ինչպես պարբերականին հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան, որի անունը չի նշվում, Իսրայելը «այրված հողի արշավ» է իրականացնում Իրանում ղեկավարությանը փոխելու ուղղությամբ, ինչը հակասում է ԱՄՆ նպատակներին։

«Բիբին (Նեթանյահուն – խմբ.) ցանկանում է քանդել Իրանի տնտեսությունը և ոչնչացնել նրա էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ Թրամփը ցանկանում է այն ամբողջական պահպանել», – պնդում է պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը խոստովանել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակում ԱՄՆ–ի և Իսրայելի նպատակները տարբեր են։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Իսրայելը շեշտը դնում է Իրանի ղեկավարության վրա հարձակումների վրա, մինչդեռ Վաշինգտոնը հետաքրքրված է ռազմական ենթակառուցվածքների ոչնչացմամբ, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ուղիղ խոսել էր Իրանի նոր առաջնորդին որոշելու Վաշինգտոնի ցանկության մասին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
Լրահոս
0