https://arm.sputniknews.ru/20260320/amn-n-gvortsi-e-drel-harvatsajin-aviacian-hvormuzi-neghucy-apaargelapakelu-hamar-zlm-100088109.html
ԱՄՆ-ն գործի է դրել հարվածային ավիացիան Հորմուզի նեղուցը ապաարգելափակելու համար. ԶԼՄ
ԱՄՆ-ն գործի է դրել հարվածային ավիացիան Հորմուզի նեղուցը ապաարգելափակելու համար. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Այս արշավը` իրանական մոտորանավակներից, ականներից և թևավոր հրթիռներից «սպառնալիքները նվազեցնելու» նպատակով, Պենտագոնի բազմափուլ ծրագրի մի մասն է։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T17:15+0400
2026-03-20T17:15+0400
2026-03-20T17:15+0400
հորմուզի նեղուց
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_0:0:3421:1924_1920x0_80_0_0_bfd289e37afdb3c304557b7022f19c32.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները գործի են դրել հարվածային ավիացիան, այդ թվում՝ A-10 գրոհային ինքնաթիռները և Apache ուղղաթիռները Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման գործողության շրջանակներում Իրանի ռազմածովային ուժերին և անօդաչուներին հարվածելու համար, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ զինվորականներին։ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի խոսքով՝ «A-10-երը արդեն գործում են հարավային ուղղությամբ և հարվածում Հորմուզի նեղուցում գտնվող արագընթաց մոտորանավակներին», Apache-ներն էլ «միացել են գործողությանը»։Նշվում է, որ այս արշավը` իրանական մոտորանավակներից, ականներից և թևավոր հրթիռներից «սպառնալիքները նվազեցնելու» վերաբերյալ Պենտագոնի բազմափուլ ծրագրի մի մասն է։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
հորմուզի նեղուց
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_23:0:2752:2047_1920x0_80_0_0_bb209adf7e28249f532448f323600be2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ
հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ
ԱՄՆ-ն գործի է դրել հարվածային ավիացիան Հորմուզի նեղուցը ապաարգելափակելու համար. ԶԼՄ
Այս արշավը` իրանական մոտորանավակներից, ականներից և թևավոր հրթիռներից «սպառնալիքները նվազեցնելու» նպատակով, Պենտագոնի բազմափուլ ծրագրի մի մասն է։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները գործի են դրել հարվածային ավիացիան, այդ թվում՝ A-10 գրոհային ինքնաթիռները և Apache ուղղաթիռները Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման գործողության շրջանակներում Իրանի ռազմածովային ուժերին և անօդաչուներին հարվածելու համար, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ զինվորականներին։
Պարբերականի տվյալներով`A-10-ները հարվածում են նեղուցում գտնվող արագընթաց մոտորանավակներին, մինչդեռ Apache ուղղաթիռները մասնակցում են անօդաչուների ոչնչացմանը։ Անօդաչուներ, որոնք Իրանը, իբր, օգտագործում է տարածաշրջանում նավերի և ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։
ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի խոսքով՝ «A-10-երը արդեն գործում են հարավային ուղղությամբ և հարվածում Հորմուզի նեղուցում գտնվող արագընթաց մոտորանավակներին», Apache-ներն էլ «միացել են գործողությանը»։
Նշվում է, որ այս արշավը` իրանական մոտորանավակներից, ականներից և թևավոր հրթիռներից «սպառնալիքները նվազեցնելու» վերաբերյալ Պենտագոնի բազմափուլ ծրագրի մի մասն է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը
հաստատեց այդ լուրը։