https://arm.sputniknews.ru/20260318/amenajn-hajvoc-katvoghikvosy-cavakcagir-e-hghel-ilja-b-i-mahvan-kapakcutjamb-99999282.html
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իլյա Բ–ի մահվան կապակցությամբ
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իլյա Բ–ի մահվան կապակցությամբ
Sputnik Արմենիա
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի անունից։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T17:01+0400
2026-03-18T17:01+0400
2026-03-18T17:01+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
վրաստանի պատրիարք իլյա երկրորդ
ցավակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91803879_0:0:1200:676_1920x0_80_0_0_379cedf1efaa6aea9fb2abd08de3a6e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Նա ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ նորին սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։Հիշեցնենք` Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է երեկ` մարտի 17-ին։«Վրաստանը կորցրել է հոգևոր հորը». ինչպե՞ս են եկեղեցու նոր առաջնորդ ընտրելու
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91803879_104:0:1171:800_1920x0_80_0_0_cc98ab1ea052b31816dd3d8f4517948e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, ցավակցություն
հայաստան, վրաստանի հանրապետություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, ցավակցություն
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իլյա Բ–ի մահվան կապակցությամբ
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի անունից։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Նորին սրբություն Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը», - ասված է Գարեգին Երկրորդի ցավակցագրում։
Նա ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ նորին սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։
Հիշեցնենք` Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը
մահացել է երեկ` մարտի 17-ին։