00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի դեմ գործողության ավարտը կքննարկենք Նեթանյահուի հետ. Թրամփ

© AP Photo / Alex BrandonԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի նախագահը նաև հայտարարել է, որ նավթի գների բարձրացումը «փոքր գին է ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում անվտանգության և խաղաղության համար»։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու որոշումը ԱՄՆ–ն կկայացնի Իսրայելի հետ համատեղ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Times of Israel թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` հարցը կքննարկվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, սակայն վերջնական որոշումը ինքն անձամբ կկայացնի։
«Կարծում եմ՝ սա փոխադարձ որոշում է... որոշ չափով։ Մենք շփվում ենք։ Ես որոշում կկայացնեմ անհրաժեշտ պահի, սակայն ամեն բան հաշվի կառնվի», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նաև հակամարտության հետևանքները նավթի համաշխարհային շուկայի համար։ Նա ընդունել է, որ նավթի գները բարձրացել են լարվածության սրման ֆոնին, սակայն դա ժամանակավոր երևույթ է համարում։
«Նավթի գների կարճաժամկետ բարձրացումը, որը կտրուկ կնվազի, երբ Իրանի միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր գին է ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում անվտանգության և խաղաղության համար», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում նա նաև կոչ էր արել մարդկանց չմտահոգվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով բենզինի գների թանկացման համար։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի տվյալներով ՝ հարձակումների զոհերի ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 1,3 հազարը:
Լրահոս
0