00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը գիշերը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմակայաններին

© Photo : NayaԲահրեյնը
Բահրեյնը - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2026
Բահրեյնը
Բաժանորդագրվել
ԻՀՊԿ-ն հարվածներն անվանել է պատասխան «ամերիկյան ահաբեկիչների բռնի գործողություններին»։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Բահրեյնի Ջուֆեյր շրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանին։
Իրանական «Fars» գործակալության հաղորդմամբ՝ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 26-րդ ալիքի շրջանակներում Իրանը բարձր ճշգրտության հրթիռներով հարվածներ է հասցրել Ջուֆեյր շրջանում գտնվող ամերիկյան բազային, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբը։
Այս գործողությունները, ըստ ԻՀՊԿ հայտարարության, պատասխան են «ամերիկյան ահաբեկիչների բռնի գործողություններին»։
Իրանի գիշերային հարձակման թիրախում է հայտնվել նաև ԱՄՆ ռազմակայանը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։ Բահրեյնի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Սալման նավահանգստի մոտակայքում գտնվող օբյեկտում հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Եվս մեկ հարված Իրանը հասցրել է Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմակայանին։
Ինչպես գրում է իրանական «Press TV» գործակալությունը, Քուվեյթի մայրաքաղաքում Իրանի հարվածից հետո երկնաքեր է բռնկվել, որտեղ տեղակայված է երկրի սոցիալական ապահովության ծառայությունը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իրանն պատասխան հարվածներ է հասցնում իսրայելական տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Արդյունքում հարվածների տակ են հայտնվել նաև հարևան արաբական երկրները, որոնք ստիպված են եղել ամբողջությամբ կամ մասնակիորեն փակել իրենց օդային տարածքը։
Լրահոս
0