Հայ-իրանական սահմանով շարունակվում է օտարերկրյա քաղաքացիների և դիվանագետների անցումը: Անցակետի վերաբացումից հետո այն հատել են Չինաստանի, Վրաստանի, Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաև աֆրիկյան երկրներից մեկի դեսպանատան աշխատակիցներ:Օդանավակայանների փակման պատճառով մարդիկ Իրանը լքում են ցամաքային ճանապարհով։ Նրանց խոսքով՝ սահմանին իրավիճակը հանգիստ է, երթևեկությունն իրականացվում է բնականոն ռեժիմով:Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Հայ-իրանական սահմանով շարունակվում է օտարերկրյա քաղաքացիների և դիվանագետների անցումը: Անցակետի վերաբացումից հետո այն հատել են Չինաստանի, Վրաստանի, Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաև աֆրիկյան երկրներից մեկի դեսպանատան աշխատակիցներ:
Օդանավակայանների փակման պատճառով մարդիկ Իրանը լքում են ցամաքային ճանապարհով։ Նրանց խոսքով՝ սահմանին իրավիճակը հանգիստ է, երթևեկությունն իրականացվում է բնականոն ռեժիմով:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: