https://arm.sputniknews.ru/20260223/amn-n-u-irany-kbanakcen-petrvari-26-in-zhnevum-99099052.html
ԱՄՆ-ն ու Իրանը կբանակցեն փետրվարի 26-ին Ժնևում
ԱՄՆ-ն ու Իրանը կբանակցեն փետրվարի 26-ին Ժնևում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը զգուշացրել էր, որ կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին: 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T09:35+0400
2026-02-23T09:35+0400
2026-02-23T09:35+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98521015_0:0:1281:721_1920x0_80_0_0_2276510056f19f799d77c9b9e20d498c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում: Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդին:Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հնարավոր է` ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլ տեղի ունենա փետրվարի 26-ին Ժնևում:Հիշեցնենք` իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄՓետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց` կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98521015_0:0:1249:937_1920x0_80_0_0_a6e5945c752a34004e9d64886eceb4b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն
ԱՄՆ-ն ու Իրանը կբանակցեն փետրվարի 26-ին Ժնևում
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը զգուշացրել էր, որ կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում: Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդին:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հնարավոր է` ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլ տեղի ունենա փետրվարի 26-ին Ժնևում:
«Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները նշանակված են փետրվարի 26-ին Ժնևում»,- գրել Է Բադր ալ Բուսաիդին X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք` իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում,
հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց` կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։