00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:54
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որևէ երաշխիք չկա, որ կհասնեն համաձայնության. փորձագետը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին

© Sputnik / Andranik GhazaryanԻրանագետ Ժաննա Վարդանյանը
Իրանագետ Ժաննա Վարդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2026
Իրանագետ Ժաննա Վարդանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ժաննա Վարդանյանի խոսքով` Իրան —ԱՄՆ զիջումները տարբեր ընկալում ունեն, ինը մեծացնում է ռազմական էսկալացիայի վտանգը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Իրանի շուրջ վերջին շաբաթներին արձանագրվող լարվածությունը նոր երևույթ չէ, և բանակցությունների մեկնարկը դեռևս չի նշանակում, որ իրավիճակը կայունացման ճանապարհին է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը` նշելով, որ անգամ բանակցային գործընթացի առկայությունը որևէ երաշխիք չի տալիս, որ կողմերը կհասնեն համաձայնության։
«Բանակցությունների ֆոնին էլ հռետորաբանությունը մնացել է կոշտ, իսկ Միացյալ Նահանգները շարունակել է սպառազինություն ուղարկել Մերձավոր Արևելք։ Դա կարող է ունենալ երկակի նշանակություն՝ կա՛մ բանակցություններում զիջումներ կորզելու փորձ, կա՛մ իրական ռազմական պատրաստության ցուցիչ»,–ասաց Վարդանյանը։
Հիշեցրեց` նախորդ տարվա փորձը ցույց տվեց՝ բանակցությունները չբացառեցին ռազմական գործողությունների հավանականությունը։ Երբ Իրանն ու ԱՄՆ–ն բանակցում էին, տեղի ունեցավ հունիսյան պատերազմը։
Անդրադառնալով տեսակետին, թե ԱՄՆ–ն կարող էր էսկալացիայի գնալ այն պահին, երբ Իրանում ներքին բողոքների ալիք կար, և իշխանությունները համեմատաբար խոցելի էին, Վարդանյանը նշեց, որ նման հարցերին միանշանակ պատասխան տալ դժվար է։
«Թրամփի քաղաքական վարքագիծը շատ անկանխատեսելի է, ու հնարավոր չէ X հայտարարության հիման վրա հասկանալ՝ արդյոք կհարձակվեն, թե՞ չէ: Անգամ կոշտ հռետորաբանությունը բավարար չէ ռազմական սցենարի հավանականությունը գնահատելու համար, քանի որ նման հայտարարություններ նախկինում ևս բազմիցս եղել են»,– հավելեց փորձագետը։
Հանգամանքը, որ ԱՄՆ–ն շարունակել է իր նավատորմի և ռազմական ուժերի կենտրոնացումը Իրանի սահմանների մոտ, ըստ Վարդանյանի, կրկին կարող է ունենալ երկակի նշանակություն` բանակցություններում կամ իսկապես հնարավոր հարձակմանը պատրաստվելու։
«Իրավիճակը շարունակում է մնալ անորոշ, քանի որ բանակցությունները ընթանում են խիստ հակադիր պահանջների շուրջ»,– հավելեց իրանագետը։
Ժաննա Վարդանյանը կարևորեց Իսրայելի դերակատարությունը` հիշեցնելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Միացյալ Նահանգներ՝ Իրանի հարցը քննարկելու նպատակով։
«Եթե լինի ինչ–որ գործողություն Իրանի դեմ, Իսրայելը ևս կարող է դրան մասնակից դառնալ։ Ներգրավվածության հավանականությունը բարձր է երկու առումով էլ՝ և՛ Իրանի դեմ գործողություններում, և՛ Իրանի հնարավոր պատասխան քայլերում։ Թրամփ–Նեթանյահու հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանի հետ համաձայնությունը ստացվի, ինքը կհամոզի Նեթանյահուին, որ դիվանագիտական ճանապարհն ավելի նախընտրելի է։ Սակայն դա չի վերացնում հակադիր պահանջների խնդիրը»,– ընդգծեց իրանագետը։
Վարդանյանի գնահատմամբ՝ բանակցությունները ծավալվում են այնպիսի պահանջների շուրջ, որոնք կողմերի համար սկզբունքային են և դժվար համատեղելի։ Նա նկատեց, որ Իրան ասում է, թե պատրաստ է որոշակի զիջումների, բայց չի հրաժարվի միջուկային ծրագրից, իսկ ԱՄՆ պահանջը հակառակն է։
«Զիջում հասկացությունը կողմերի համար տարբեր մեկնաբանություններ ունեն։ Այս տարբեր պատկերացումները զգալիորեն բարդացնում են փոխհամաձայնության հնարավորությունը և մեծացնում ռազմական սցենարի վտանգը»,– ավելացրեց նա։
Ամփոփելով՝ իրանագետը նշեց, որ լարվածության ներկայիս մակարդակը կանխատեսելի էր, գործընթացները շարունակում են զարգանալ հակադիր օրակարգերի պայմաններում, ինչը պահպանում է ռազմական էսկալացիայի բարձր ռիսկը։
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է երկրի դեմ ռազմական ագրեսիայի վտանգի մասին
Լրահոս
0