https://arm.sputniknews.ru/20260205/baqvum-datapartecin-arcakhi-hajeri-inqnvorvoshman-iravunqy-lazarevjan-akumb-98481048.html
Բաքվում դատապարտեցին Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբ
Բաքվում դատապարտեցին Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբ
Sputnik Արմենիա
Ռուս-Հայկական միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինի պահվող և ապօրինի դատապարտված բոլոր անձանց: 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T23:59+0400
2026-02-05T23:59+0400
2026-02-06T19:01+0400
բաքու
լազարյան ակումբ
հայ-ադրբեջանական
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97253718_0:0:1500:844_1920x0_80_0_0_7323a30c45a255f531d1a61a95a9569f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռը փաստացի դատապարտեց տարածաշրջանի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը դրսևորվել էր ԽՍՀՄ փլուզման գործընթացում: Այս մասին ասվում է միջազգային «Լազարյան ակումբի» հայտարարության մեջ, որը հրապարակել է ակումբի խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը:Նշվում է, որ ադրբեջանական ռազմական դատարանը Բաքվում հրապարակել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի գրավման գործողության ընթացքում գերեվարված ԼՂՀ ղեկավարների դատավճիռները: ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման, նրանց իրավահաջորդ Արայիկ Հարությունյանը՝ ցմահ ազատազրկման: Մյուս բոլորը, բացի պետական նախարար Ռուբեն Վարդանյանից, որի գործը, հակառակ նրա պահանջի, առանձնացվել է առանձին վարույթ՝ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում:«Դա հաշվեհարդար էր, դատաներկայացում, ոչ թե դատ։ Տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված եղել մինչև վերջին մարդը լքել իրենց հողը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է հայտարարության մեջ ։Լազարյան ակումբում ուշադրություն են դարձրել նաև «ապշեցուցիչ զուգադիպությանը»․ դատավճիռը հրապարակվեց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Արաբական Միացյալ Էմիրություններում ստացավ «Մարդկային եղբայրության համար» մրցանակը:«Փաշինյանի և Ալիևի եղբայրությանը կասկածել պետք չէ։ Ինչպես և Փաշինյանի դավաճանությանը, որը թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի հանձնումն ու հայրենակիցների վտարումը իրենց պատմական հայրենիքից»,-ընդգծվում է հայտարարության մեջ։Նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը, որոնք իրենց վերընտրվելու համար մաշեցնում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, արևմտյան երկրների ու Ռուսաստանի շեմերը, մատը մատին չեն տվել իրենց հայրենակիցներին գերությունից ազատելու համար։«Այս խայտառակությունը հավերժ նրանց հետ կլինի»,-ասվում է հայտարարության մեջ:Միջազգային Ռուս-Հայկական Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինի պահվող և անօրինական դատապարտված բոլոր անձանց՝ լինեն նրանք ԼՂՀ ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, որոնք դարձել են ադրբեջանական իշխանությունների վրեժխնդրության զոհ:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97253718_69:0:1401:999_1920x0_80_0_0_d1d2484011cd23c51e2ec96d5f4cad4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, լազարյան ակումբ, հայ-ադրբեջանական, գերի
բաքու, լազարյան ակումբ, հայ-ադրբեջանական, գերի
Բաքվում դատապարտեցին Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբ
23:59 05.02.2026 (Թարմացված է: 19:01 06.02.2026) Ռուս-Հայկական միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինի պահվող և ապօրինի դատապարտված բոլոր անձանց:
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռը փաստացի դատապարտեց տարածաշրջանի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը դրսևորվել էր ԽՍՀՄ փլուզման գործընթացում: Այս մասին ասվում է միջազգային «Լազարյան ակումբի» հայտարարության մեջ, որը հրապարակել է ակումբի խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը:
Նշվում է, որ ադրբեջանական ռազմական դատարանը Բաքվում հրապարակել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի գրավման գործողության ընթացքում գերեվարված ԼՂՀ ղեկավարների դատավճիռները: ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման, նրանց իրավահաջորդ Արայիկ Հարությունյանը՝ ցմահ ազատազրկման: Մյուս բոլորը, բացի պետական նախարար Ռուբեն Վարդանյանից, որի գործը, հակառակ նրա պահանջի, առանձնացվել է առանձին վարույթ՝ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում:
«Բաքվի այսպես կոչված արդարադատության մեղադրական նյութերը լի են առատ «անջատողականության», «ապօրինի զինված դիմադրության» և Ադրբեջանի օրենքների խախտման մասին բարձրագոչ արտահայտություններով, Ադրբեջանի, որի քաղաքացիներ մեղադրյալները երբեք չեն եղել»,-ընդգծվում է հայտարարության մեջ:
«Դա հաշվեհարդար էր, դատաներկայացում, ոչ թե դատ։ Տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված եղել մինչև վերջին մարդը լքել իրենց հողը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է հայտարարության մեջ ։
Լազարյան ակումբում ուշադրություն են դարձրել նաև «ապշեցուցիչ զուգադիպությանը»․ դատավճիռը հրապարակվեց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Արաբական Միացյալ Էմիրություններում ստացավ «Մարդկային եղբայրության համար» մրցանակը:
«Փաշինյանի և Ալիևի եղբայրությանը կասկածել պետք չէ։ Ինչպես և Փաշինյանի դավաճանությանը, որը թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի հանձնումն ու հայրենակիցների վտարումը իրենց պատմական հայրենիքից»,-ընդգծվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը, որոնք իրենց վերընտրվելու համար մաշեցնում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, արևմտյան երկրների ու Ռուսաստանի շեմերը, մատը մատին չեն տվել իրենց հայրենակիցներին գերությունից ազատելու համար։
«Այս խայտառակությունը հավերժ նրանց հետ կլինի»,-ասվում է հայտարարության մեջ:
Միջազգային Ռուս-Հայկական Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինի պահվող և անօրինական դատապարտված բոլոր անձանց՝ լինեն նրանք ԼՂՀ ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, որոնք դարձել են ադրբեջանական իշխանությունների վրեժխնդրության զոհ: