https://arm.sputniknews.ru/20260205/iran-amn-banakcutjunnery-teghi-kunenan-omanum-petrvari-6in-araghchi-98415740.html
Իրան-ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան Օմանում փետրվարի 6–ին. Արաղչի
Իրան-ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան Օմանում փետրվարի 6–ին. Արաղչի
Sputnik Արմենիա
Երեկ հաղորդվել էր, որ միջուկային բանակցությունները կարող են տեղի չունենալ Ստամբուլից Մասկատ տեղափոխվելու և փևաչափի փոփոխության պատճառով։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T10:01+0400
2026-02-05T10:01+0400
2026-02-05T10:04+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
օման
բանակցություն
աբբաս արաղչի
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/12/87964386_0:406:2048:1558_1920x0_80_0_0_10a86db74984c5058f09a31464b78660.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի կունենան Օմանում ուրբաթ օրը` փետրվարի 6–ին։Երեկ Axios-ը գրել էր, որ բանակցությունները կարող են ձախողվել, քանի որ ԱՄՆ-ն չի համաձայնի բանակցությունների վայրն ու ձևաչափը փոխելու Իրանին պահանջներին։ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մասկատում կայանալիք հանդիպման ձևաչափը կլինի այնպես, ինչպես Օմանի միջնորդությամբ նախորդները։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ Միացյալ Նահանգներինը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը։ Քննարկվում է նաև ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հնարավոր մասնակցությունը։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «մեծ նավատորմ» է շարժվում դեպի Իրան և հույս է հայտնել, որ Թեհրանը կհամաձայնվի «արդար և հավասար» գործարքի, որը ներառում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։ Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին։ Նա հայտարարել է, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ» և կոչ է արել «կանխել դա»։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
օման
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/12/87964386_0:524:2048:2060_1920x0_80_0_0_60da07e2738c26196afcfdca55695903.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, օման, բանակցություն, աբբաս արաղչի, սթիվեն ուիտկոֆ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, օման, բանակցություն, աբբաս արաղչի, սթիվեն ուիտկոֆ
Իրան-ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան Օմանում փետրվարի 6–ին. Արաղչի
10:01 05.02.2026 (Թարմացված է: 10:04 05.02.2026) Երեկ հաղորդվել էր, որ միջուկային բանակցությունները կարող են տեղի չունենալ Ստամբուլից Մասկատ տեղափոխվելու և փևաչափի փոփոխության պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի կունենան Օմանում ուրբաթ օրը` փետրվարի 6–ին։
«Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը, մոտավորապես ժամը 10-ին, Մասկատում։ Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ միջոցառումները կազմակերպելու համար», - գրել է Արաղչին X-ի իր էջում։
Երեկ Axios-ը գրել էր, որ բանակցությունները կարող են ձախողվել, քանի որ ԱՄՆ-ն չի համաձայնի բանակցությունների վայրն ու ձևաչափը փոխելու Իրանին պահանջներին։
ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մասկատում կայանալիք հանդիպման ձևաչափը կլինի այնպես, ինչպես Օմանի միջնորդությամբ նախորդները։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ Միացյալ Նահանգներինը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը։ Քննարկվում է նաև ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հնարավոր մասնակցությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «մեծ նավատորմ» է շարժվում դեպի Իրան և հույս է հայտնել, որ Թեհրանը կհամաձայնվի «արդար և հավասար» գործարքի, որը ներառում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։ Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին։ Նա հայտարարել է, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ» և կոչ է արել «կանխել դա»։