00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկաստանը թիկունքից կհարվածի՞ Ռուսաստանին. ի՞նչ է Թրամփը խոստացել Մոդիին

© AP Photo / Ben CurtisՆարենդրա Մոդին Դոնալդ Թրամփը
Նարենդրա Մոդին Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին նվազեցրել է հնդկական ապրանքների համար տուրքերը և հայտարարել, որ Հնդկաստանը խոստացել է այլևս ռուսական նավթ չգնել։ Դելիի քայլը ռազմավարական դավաճանության է նման, բայց հետաքրքիր է Ռուսաստանի պատասխանը։

Թրամփի նավթային վերջնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում հայտնել է, որ Հնդկաստանի հետ երկարատև բանակցություններն ավարտվել են։ ԱՄՆ նախագահի խոսքով` Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առանձնազրույցի ժամանակ խոստացել է ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը։
Ըստ Թրամփի` Նյու Դելին ռուսական հումքի փոխարեն կսկսի նավթ գնել ԱՄՆ–ից և գուցե Վենեսուելայից։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հնդկաստանը պարտավորվել է ավելի քան 500 մլրդ դոլարի ամերիկյան ապրանք գնել։
Ներմուծման այս հսկայական փաթեթը պետք է ներառի ամերիկյան էներգիա, ածուխ, գյուղատնտեսական արտադրանք ու բարձր տեխնոլոգիաներ։
ԱՄՆ նախագահը Մոդիին անվանել է իր մեծագույն բարեկամներից մեկը և վստահություն հայտնել, որ այս քայլն ամերիկա–հնդկական հարաբերությունները կդարձնի ավելի ուժեղ, քան երբևէ։

Նարենդրա Մոդիի առեղծվածային լռությունը

Հնդկաստանի վարչապետը X սոցիալական ցանցում հաստատել է «սիրելի ընկեր Թրամփի» հետ «հրաշալի զրույցի» փաստը` շեշտադրելով բացառապես իր երկրի տնտեսական օգուտները:
Չնայած Թրամփի հաղթական գրառումներին` Նարենդրա Մոդիի արձագանքը շատ ավելի զուսպ է և դիվանագիտական։
Մոդին 1,4 միլիարդ հնդիկների անունից շնորհակալություն է հայտնել տուրքերը մինչև 18% իջեցնելու համար՝ այն անվանելով «հրաշալի հայտարարություն» հնդկական արտադրանքի համար:
Հնդկաստանի ղեկավարի պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկա ռուսական նավթի գնումները դադարեցնելու պարտավորության կամ ամերիկյան ապրանքների վրա 500 միլիարդ դոլար ծախսելու ծրագրերի մասին:
Մոդին միայն նշել է, որ Թրամփի առաջնորդությունը կենսական նշանակություն ունի համաշխարհային խաղաղության համար, և Հնդկաստանն աջակցում է նրա խաղաղ նախաձեռնություններին:

Հնդկաստանը կկարողանա՞ փոխարինել ռուսական նավթը

CNN-ի վերլուծաբանները ենթադրում են, որ ռուսական նավթից հրաժարվելը հեշտ գործ չի լինի Հնդկաստանի համար:
Ըստ «Kple»-ի (նավթամթերքի առևտրի վերաբերյալ տվյալներ հայտնող համաշխարհային կազմակերպություն)` Հնդկաստանը օրական գնում է մոտ 1,5 միլիոն բարել ռուսական նավթ, ինչը երկիր ներմուծվող նավթամթերքի ավելի քան մեկ երրորդն է:
Հնդկաստանը տեսականորեն իսկապես կարող է ռուսական նավթի փոխարեն օգտագործել վենեսուելականը, որը որակական առումով նման է ռուսականին` ծանր է, հարմար այնպիսի ապրանքների արտադրության համար, ինչպիսիք են մազութը և դիզելային վառելիքը, որոնք հնդկական նավթագործարաններն արդեն կարողանում են վերամշակել։
Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքը հիմա անմխիթար վիճակում է, և առնվազն 10 տարվա աշխատանք ու միլիարդավոր դոլարների ներդրումներ են պետք, որպեսզի վերադառնա 1999 թվականի արդյունահանման մակարդակին:
Բացի այդ, Հնդկաստանը շատ ավելի մեծ ծավալի ռուսական նավթ է գնում, քան արտադրում է Վենեսուելան, ընդ որում` Հնդկաստանը դեռ շատ «հացուպանիր պիտի ուտի», որ ռուսական նավթի ծավալների հարցում հասնի Չինաստանին, որը ռուսական նավթամթերք գնելու համար առայժմ չի բախվել ամերիկյան լրացուցիչ մաքսատուրքերի։

Ռուսական նավթի հնդկական պահանջարկը

Հնդկաստանի պետական պաշտոնյաները նախկինում բազմիցս պաշտպանել են ռուսական նավթի գնման գաղափարը:
Նման քայլերը նրանք անվանել են երկրի էներգետիկ անվտանգության անհրաժեշտ պայման։ Հնդկաստանը աշխարհում նավթի երրորդ խոշորագույն սպառողն է, իսկ Ռուսաստանը` նրա ամենամոտ մատակարարը։
Բացի այդ, Հնդկաստանին նավթի մեծածավալ մատակարարում է պետք իր արագ զարգացող տնտեսությունը պահպանելու համար:
«Mizuho Securities-»-ի վերլուծաբան Ռոբերտ Յաուգերը «Reuters»-ի հետ զրույցում նշել է, որ ռուսական նավթը վաճառվում է զգալի զեղչով, և դա Հնդկաստանի համար դժվարացնում է համաձայնագրից դուրս գալը:
Յաուգերը հնարավոր է համարել, որ հնդկական կառավարությունը կարող է ի հեճուկս ամերիկյան պատժամիջոցների շարունակել ռուսական նավթի գնումները։
«Հնդկաստանը ամիսներ շարունակ ձգձգում է այս առևտրային բանակցությունները, և պայմաններն այնքան անորոշ են, որ կարող են լինել ինչպես էական, այնպես էլ բոլորովին աննշան», - հավելել է Կատոյի ինստիտուտի տնտեսագետ Սկոտ Լինսիկոմը:

Ռուսաստանի պատասխանը

Ռուսաստանի ղեկավարությունը Վաշինգտոնից եկած լուրերն ընդունել է ընդգծված սառնասրտությամբ։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան նավթի գնումները դադարեցնելու մասին ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել Նյու Դելիից:
Կրեմլի խոսնակը բացատրել է, որ Ռուսաստանի իշխանություններն ուշադիր են Թրամփի հայտարարությունների նկատմամբ և հարգում են ամերիկա-հնդկական հարաբերությունները:
Մոսկվային քաջ հայտնի է, որ ՌԴ–ն Հնդկաստանի միակ նավթամատակարարը չէ. Կրեմլ
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է իրավիճակին և մտադիր է Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնել «բոլոր հնարավոր միջոցներով»՝ մնալով հուսալի մատակարար:
«Մենք պակաս կարևորություն չենք տալիս Ռուսաստանի և Հնդկաստանի միջև մեր առաջանցիկ ռազմավարական գործընկերության զարգացմանը, մեզ համար դա ամենակարևորն է։ Եվ մտադիր ենք հետագայում ամեն կերպ զարգացնել երկկողմ հարաբերությունները Դելիի հետ, ինչն էլ անում ենք», - հավելել է Պեսկովը։
ԱՄՆ-ն 2025 թվականի գարնանից Հնդկաստանից պահանջում է հրաժարվել ռուսական նավթից։ Օգոստոսին Թրամփը լրացուցիչ մաքսատուրքեր սահմանեց։
Հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Նյու Դելին ռուսական էներգակիրներից հրաժարվելու դեպքում վնասներ կկրի:
«Վնասը հաշվում են տարբեր ձևերով։ Ոմանք ասում են, որ հրաժարվելու դեպքում վնասը մինչև 9-10 միլիարդ դոլար կկազմի։ Իսկ եթե չհրաժարվի, ապա պատժամիջոցներ կկիրառվեն բարձր տուրքերի տեսքով։ Դա ևս վնաս է։ Ինչպիսի՞ն: Նույնը։ Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարվել»,- նշեց Պուտինը։

Ինչ կշահի Հնդկաստանը ԱՄՆ-ի հետ համաձայնագրից

Հնդկաստանի համար Թրամփի հետ համաձայնագրի գինը չափվում է նախևառաջ արտահանման արգելքների նվազեցմամբ։ Մինչ այս պահը հնդկական ապրանքների համար 50% համախառն տուրք էր գործում։
Այս արգելքը բաղկացած էր երկու մասից՝ 25% «փոխադարձ սակագին», որը Թրամփը սահմանել էր «Ազատագրման օրվա» քաղաքականության շրջանակում, և լրացուցիչ 25% պատժիչ տուրք, որը սահմանվել էր ռուսական նավթի գնումները շարունակելու համար։
Նոր պայմանավորվածությունների համաձայն՝ իրավիճակն արմատապես փոխվում է։ 25% պատժիչ տուրքն ամբողջությամբ վերացվում է, իսկ բազային փոխադարձ սակագինը 25%-ից իջնում է 18%-ի։
Արդյունքում հնդկական ապրանքների մեծ մասի համար արդյունավետ տոկոսադրույքը մնում է նույն մակարդակում, և Հնդկաստանը տարածաշրջանի հարևանների համեմատ ավելի մրցունակ: է դառնում։
Օրինակ՝ Պակիստանը հարկվում է ԱՄՆ-ի կողմից 19%-ով, Վիետնամը՝ 20%-ով, իսկ Չինաստանը՝ 34%-ով։
Հիմնական շահառուներ են դառնում Հնդկաստանի աշխատատար ճյուղերը՝ տեքստիլ արդյունաբերությունը, կաշվի արտադրությունը, ոսկերչության ոլորտը և դեղագործությունը, որն իր հասույթի մինչև 40%-ը ստանում է հենց ամերիկյան շուկայից:
Հնդկական «Sensex» և «Nifty» ֆոնդային ինդեքսներն անմիջապես արձագանքել են նորությանը՝ արձանագրելով գրեթե 3-5% աճ:

Ինչո՞ւ է Մոսկվայի դիրքն ամուր

Չնայած ԱՄՆ-ն Ռուսաստանի փոխարեն Վենեսուելային ու սեփական մատակարարներին է առաջ մղում, բայց արագ փոխարինման հարցում կասկածներ ունեն անգամ արևմտյան վերլուծաբանները։ Հնդկական ներմուծման մեջ ռուսական նավթի մասնաբաժինը 2025 թվականին հասել է 36%-ի, ինչը կազմում է օրական մոտ 1,8-2 մլն բարել։ 2026 թվականի սկզբին ծավալները փոքր-ինչ նվազել են, բայց Հնդկաստանը շարունակում է մնալ ռուսական հումքի ծովային խմբաքանակների ամենամեծ գնորդը։
Բացի այդ, հնդկական նավթավերամշակման գործարանները, ինչպիսին «Nayara Energy»-ն է, տեխնիկապես պատրաստ են աշխատել հենց ռուսական նավթի հետ, և ամերիկյան կամ վենեսուելական հումքի հետ աշխատելու համար ամիսներ ու հսկայական ներդրումներ են պետք:

Թրամփի խոսքերն էժանանու՞մ են

Քաղաքագետ և տնտեսագետ Ալեքսանդր Դուդչակը «360.ru»-ի եթերում կոչ է արել հանգիստ վերաբերվել ԱՄՆ նախագահի հայտարարություններին։
«Մենք արդեն սովոր ենք Թրամփի հայտարարություններին։ Պետք է շատ հանգիստ վերաբերվել նրա խոսքերին, քանի որ դրանք ավելի արագ են էժանանում, քան բիթքոինը, ուստի այս առիթով առանձնապես անհանգստանալու կարիք չկա», - նշել է Դուդչակը։
Տնտեսագետը հիշեցրել է՝ Թրամփը նախկինում էլ է ասել, որ Հնդկաստանը հրաժարվել է Ռուսաստանի հետ համագործակցությունից: Նման տվյալները հաստատվել են վիճակագրության մեջ` երբ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումները «նվազում են», գծապատկերներում զարմանալիորեն կտրուկ աճում է Ասիայում «անհայտ ծագման» գնորդների մասնաբաժինը։
Դուդչակը նաև ընդգծել է` Թրամփի սակագնային խաղերը հարվածում են ոչ միայն արտահանողներին, այլև ամերիկյան սպառողին:
«Երբ Թրամփը այլ երկրների համար մաքսատուրքեր է բարձրացնում, խնդիր է ստեղծում այդ երկրների համար, բայց դա ամերիկյան սպառողների վրա էլ էժան չի նստում։ Մաքսատուրքերի բարձրացումը ինչ-որ տեղ լցնում է գանձարանը, բայց ինչ-որ տեղ էլ խնդիրներ է առաջացնում հենց Թրամփի համար, ուստի ամեն ինչ այդքան միանշանակ չէ», - հավելել է վերլուծաբանը։
Դուդչակը չի բացառում, որ Սպիտակ տան նոր հայտարարությունները կարող են Թրամփի դեմքը պահպանելու փորձ լինել։ Նրա կարծիքով՝ Հնդկաստանը դժվար թե նվազեցնի ռուսական նավթի գնումները։
«Կարևորը` Թրամփը չնյարդայնանա և իրեն չպահի այնպես, ինչպես փիղը սպասքի խանութում։ Մենք պատժամիջոցները շրջանցելու բոլոր մեխանիզմներն ունենք։ Բացարձակապես պետք չէ նյարդայնանալ այս մասով, թեև մենք առանց այդ էլ կոփված ենք։ Հնդկաստանը նավթ կգնի, համագործակցություն կլինի նաև այլ ոլորտներում», - նշել է տնտեսագետը։
Վերլուծաբանը հիշեցրել է՝ Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը չի սահմանափակվում նավթով: Ռուսական կողմն այժմ միակն է աշխարհում, որն օգնում է հնդիկ գործընկերներին ստեղծել սեփական օդային նավատորմը։
Կարևորը` ղեկի անկանոն շարժումներ չարվեն, եթե անգամ վտանգավոր իրավիճակ է։ Մոդին կարող է հնդիկ փիլիսոփայի պես վարվել՝ լռել ու սպասել։ Թրամփը նյարդայնանում է և «Սաուրոնի աչքի» պես անցնում մեկ այլ օբյեկտի։
Հնդկաստանի հետ համաձայնագրի մասին հայտարարությունը հնչել է Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլի սպասումների ֆոնին: Հանդիպումը կլինի եռակողմ, միջնորդ հանդես կգա ԱՄՆ-ն։
Սերգեյ Դովլաթով, Ռեգինա Օրեխովա, «360» հեռուստաալիք
Լրահոս
0