00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ու Սի Ծինփինը հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին

© Sputnik / Вячеслав Прокофьев / POOL / Անցնել մեդիապահոցՏեսակոնֆերանսի ժամանակ
Տեսակոնֆերանսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2026
Բաժանորդագրվել
Կրեմլում զրույցը գնահատել են որպես ջերմ և բարեկամական։ Նշվում է, որ առաջնորդները ջերմ մթնոլորտում ամփոփել են անցած տարվա արդյունքները:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը տեսակոնֆերանսի ձևաչափով զրույցի ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ընդհանուր առմամբ, տեղի ունեցած ուղիղ ջերմ զրույցը թույլ տվեց երկու առաջնորդներին հաստատել առաջիկա ժամանակահատվածում համատեղ աշխատանքի ռազմավարական, սկզբունքորեն կարևոր առաջնահերթությունները», - ասել է Ուշակովը լրագրողներին:
Պուտինը և Սի Ծինփինը վերստին արձանագրել են, որ երկու երկրների միջև համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցությունը գտնվում են աննախադեպ մակարդակի վրա, կրում են իրավահավասար և փոխշահավետ բնույթ: Ուշակովը հավելել է՝ երկու երկրների համագործակցությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ և ենթակա չէ որևէ իրավիճակային փոփոխության։
Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը նոր հնարավորություններ են տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Ռուսաստանի և Չինաստանի շփումներում:
Զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Չինաստանի առևտրատնտեսական կապերի, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում հետագա զարգացման հարցը: Չինաստան նավթի և խողովակաշարային գազի մատակարարումներով Ռուսաստանն առաջինն է։ Շեշտը դրվել է նաև նորարարական ուղղություններով, այդ թվում՝ ԱԲ տեխնոլոգիաներում համատեղ աշխատանքի վրա:
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահն իր չինացի գործընկերոջ հետ կիսվել է նաև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերի գնահատականներով, իսկ Սի Ծինփինը Պուտինին տեղեկացրել է Պեկինի և Տոկիոյի հարաբերությունների մասին:
Կողմերը պայմանավորվել են տեղեկատվության օպերատիվ փոխանակման համար ակտիվացնել միջգերատեսչական մակարդակում երկու երկրների երկխոսությունը:
ՌԴ նախագահն ընդունել է 2026 թվականի առաջին կեսին Չինաստան այցելելու՝ Սի Ծինփինի հրավերը: Ժամկետները և մանրամասները կհամաձայնեցվեն լրացուցիչ:
Լրահոս
0