00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի և ԱՄՆ-ի ուղիղ բանակցությունները հնարավոր են, բայց 2 պայմանով. Խամենեիի խորհրդական

© AP Photo / Vahid SalemiԱլի Շամխանի
Ալի Շամխանի - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2026
Բաժանորդագրվել
Իրանցի քաղաքական գործիչը մեկնաբանել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության մասին հարցը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները, եթե անուղղակի շփումների ժամանակ փոխըմբռնման հասնեն։
«Դրանց (ուղիղ բանակցություններին – խմբ.) պետք է նախորդեն անուղղակի բանակցությունները։ Եթե փոխըմբռնում ձեռք բերվի, և եթե դա արագ տեղի ունենա, ապա հնարավոր կլինի անցնել ուղիղ բանակցությունների», – լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Շամխանին։
Նրա խոսքով` այդ դեպքում բանակցությունները կառնչվեն միայն միջուկային հարցին։ Նման սահմանափակումը, ըստ Շամխանիի, բանակցությունների պայմանն է։
Բացի այդ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը երկխոսության երկու պայման է նշել. առաջինը՝ այն պետք է տեղի ունենա առանց սպառնալիքների մթնոլորտի և սպառնալիքային գործիքների կիրառման, երկրորդը՝ երկու կողմերն էլ պետք է արդարացիորեն ներկայացված լինեն բանակցությունների սեղանի շուրջ. բանակցությունները պետք է սկսվեն փոխըմբռնման հասնելուց հետո՝ առանց անտրամաբանական և անհիմն պահանջների։
«Եթե բանակցությունները սկսվեն իմ նշած երկու պայմանների դեպքում... ապա, իհարկե, կա ամերիկյան կողմի հետ ուղղակի և անուղղակի հանդիպումների հնարավորություն», – նշել է նա։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը փետրվարի 6–ին Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը՝ երկրների միջև պահպանվող լարվածության ֆոնին։
Լրահոս
0