https://arm.sputniknews.ru/20260119/grenlandiaji-nkatmamb-uzhajin-scenar-ditarkvum-e-trampi-pataskhany-97908545.html
Գրենլանդիայի նկատմամբ ուժային սցենար դիտարկվո՞ւմ է. Թրամփի պատասխանը
Գրենլանդիայի նկատմամբ ուժային սցենար դիտարկվո՞ւմ է. Թրամփի պատասխանը
Sputnik Արմենիա
Թրամփը Գրենլանդիայի թեման կրկին կապել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների հետ: 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T21:04+0400
2026-01-19T21:04+0400
2026-01-19T21:04+0400
ամն
դոնալդ թրամփ
գրենլանդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451226_0:160:3072:1888_1920x0_80_0_0_8222c223155720f2603825d865fe578a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե պատրաստ է արդյոք դիտարկել Գրենլանդիայի նկատմամբ ուժային սցենար։«NBC News»-ին տված հարցազրույցում համապատասխան հարցին նա կարճ պատասխանել է. «Առանց մեկնաբանության»:Միևնույն ժամանակ Թրամփը Գրենլանդիայի թեման կրկին կապել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների հետ՝ ընդգծելով, որ եվրոպական երկրները պետք է կենտրոնանան ուկրաինական հակամարտության, ոչ թե դանիական ինքնավար տարածքի կարգավիճակի քննարկման վրա։ԱՄՆ առաջնորդը նաև հաստատել է եվրոպական պետությունների նկատմամբ առևտրային մաքսատուրքեր սահմանելու մտադրությունը, եթե Գրենլանդիան Միացյալ Նահանգներին փոխանցելու շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։«Ես կանեմ դա։ Հարյուր տոկոսով»,- հայտարարել է նա։Նախկինում Թրամփը բազմիցս ընդգծել է, որ Գրենլանդիան ԱՄՆ–ին անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, և հնարավոր է համարել առևտրային սահմանափակումների կիրառումը մի շարք եվրոպական պետությունների նկատմամբ, եթե դանիական ինքնավար տարածքի կարգավիճակի վերաբերյալ պայմանավորվածության չհասնեն։Գրենլանդիայի ամբողջ պաշտպանությունը բաղկացած է 2 շնասահնակից. Թրամփ
ամն
գրենլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451226_171:0:2902:2048_1920x0_80_0_0_19586126adc51d47b9af25e5ffcdc0b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, գրենլանդիա
ամն, դոնալդ թրամփ, գրենլանդիա
Գրենլանդիայի նկատմամբ ուժային սցենար դիտարկվո՞ւմ է. Թրամփի պատասխանը
Թրամփը Գրենլանդիայի թեման կրկին կապել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների հետ:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե պատրաստ է արդյոք դիտարկել Գրենլանդիայի նկատմամբ ուժային սցենար։
«NBC News»-ին տված հարցազրույցում համապատասխան հարցին նա կարճ պատասխանել է. «Առանց մեկնաբանության»:
Միևնույն ժամանակ Թրամփը Գրենլանդիայի թեման կրկին կապել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների հետ՝ ընդգծելով, որ եվրոպական երկրները պետք է կենտրոնանան ուկրաինական հակամարտության, ոչ թե դանիական ինքնավար տարածքի կարգավիճակի քննարկման վրա։
ԱՄՆ առաջնորդը նաև հաստատել է եվրոպական պետությունների նկատմամբ առևտրային
մաքսատուրքեր սահմանելու մտադրությունը, եթե Գրենլանդիան Միացյալ Նահանգներին փոխանցելու շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։
«Ես կանեմ դա։ Հարյուր տոկոսով»,- հայտարարել է նա։
Նախկինում Թրամփը բազմիցս ընդգծել է, որ Գրենլանդիան ԱՄՆ–ին անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, և հնարավոր է համարել առևտրային սահմանափակումների կիրառումը մի շարք եվրոպական պետությունների նկատմամբ, եթե դանիական ինքնավար տարածքի կարգավիճակի վերաբերյալ պայմանավորվածության չհասնեն։