https://arm.sputniknews.ru/20260108/hunvari-9-in-magnisakan-tujl-pvotvorikner-en-spasvum-gitnakanner-97567756.html
Հունվարի 9-ին մագնիսական թույլ փոթորիկներ են սպասվում. գիտնականներ
Հունվարի 9-ին մագնիսական թույլ փոթորիկներ են սպասվում. գիտնականներ
Sputnik Արմենիա
Հաշվի առնելով պլազմային ամպի ուժեղ շեղումը՝ կանխատեսումը բավականին անկայուն է։ 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T13:18+0400
2026-01-08T13:18+0400
2026-01-08T13:19+0400
երկիր մոլորակ
արև
մագնիսական փոթորիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/11/92467177_0:99:665:473_1920x0_80_0_0_8623d6bcc7a665c0b756963c79e3c96a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հունվարի 9-ի կեսօրին նվազագույն մակարդակի մագնիսական փոթորիկներ են սպասվում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։«Նվազագույն՝ G1 մակարդակի մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկիր մոլորակի կողքով միջին չափի պլազմային արտանետման պատճառով, որն Արևից պոկվել է հունվարի 6-ին»,-նշել են գիտնականները։Նրանք հավելել են, որ հաշվի առնելով պլազմային ամպի ուժեղ կողմնային շեղումը՝ կանխատեսումը բավականին անկայուն է։Արեգակի վրա բռնկումների մակարդակն ու քանակը տարեսկզբից ցածր է, առաջիկա օրերին ուժգնացման նշաններ չկան։ Մոտակա երկու օրվա ընթացքում հնարավոր է արեգակնային քամու արագության չափավոր աճ Արևի՝ դեպի Երկիր ուղղված կողմում բավականին անսովոր ձևի հերթական պսակային անցքի հայտնվելու պատճառով։«Պլեսեցկ» կայանից «Անգարա-A5» հրթիռ է արձակվել տիեզերք
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/11/92467177_0:37:665:535_1920x0_80_0_0_1c6e29ba87bd5d26d75a8609b0de5055.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկիր մոլորակ, արև, մագնիսական փոթորիկ
երկիր մոլորակ, արև, մագնիսական փոթորիկ
Հունվարի 9-ին մագնիսական թույլ փոթորիկներ են սպասվում. գիտնականներ
13:18 08.01.2026 (Թարմացված է: 13:19 08.01.2026) Հաշվի առնելով պլազմային ամպի ուժեղ շեղումը՝ կանխատեսումը բավականին անկայուն է։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հունվարի 9-ի կեսօրին նվազագույն մակարդակի մագնիսական փոթորիկներ են սպասվում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Նվազագույն՝ G1 մակարդակի մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկիր մոլորակի կողքով միջին չափի պլազմային արտանետման պատճառով, որն Արևից պոկվել է հունվարի 6-ին»,-նշել են գիտնականները։
Նրանք հավելել են, որ հաշվի առնելով պլազմային ամպի ուժեղ կողմնային շեղումը՝ կանխատեսումը բավականին անկայուն է։
«Եթե արտանետումը նույնիսկ չնչին չափով շեղվի դեպի ձախ, ապա Երկրի կողքով կանցնի առանց որևէ գեոմագնիսական հետևանքի, մինչդեռ հակառակ ուղղությամբ «սխալի» դեպքում հնարավոր է գեոմագնիսական տատանումների զգալի ուժգնացում՝ հաշվարկային տվյալների համեմատ»,- նշել են գիտնականները։
Արեգակի վրա բռնկումների մակարդակն ու քանակը տարեսկզբից ցածր է, առաջիկա օրերին ուժգնացման նշաններ չկան։ Մոտակա երկու օրվա ընթացքում հնարավոր է արեգակնային քամու արագության չափավոր աճ Արևի՝ դեպի Երկիր ուղղված կողմում բավականին անսովոր ձևի հերթական պսակային անցքի հայտնվելու պատճառով։