https://arm.sputniknews.ru/20260103/iranum-bvoghvoqi-cujceri-hetevum-kangnats-sadrichnery-lajn-ajakcutjun-chunen-pvoghvosjan-97453450.html
Իրանում բողոքի ցույցերի հետևում կանգնած սադրիչները լայն աջակցություն չունեն. Պողոսյան
Իրանում բողոքի ցույցերի հետևում կանգնած սադրիչները լայն աջակցություն չունեն. Պողոսյան
Sputnik Արմենիա
Ըստ քաղաքագետի՝ սադրիչները դեռևս չունեն կառավարությունը փոխելու ռեսուրսներ, և ցուցարարներն իրենք են մեկուսացնում նրանց իրենց շարքերից։ Այնուամենայնիվ, երկրում... 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T20:18+0400
2026-01-03T20:18+0400
2026-01-03T22:37+0400
իրանի իսլամական հանրապետություն
բողոքի ակցիա
արա պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443538_0:0:3072:1728_1920x0_80_0_0_8c1b8ecdb3c9b336f5d4208cd883e927.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ակնհայտ է, որ Իրանում անցկացվող բողոքի ցույցերին աաջակցում են ԱՄՆ-ն և Իսրայելը, բայց ցուցարարների մեջ ներթափանցած սադրիչները լայն հասարակական աջակցություն չունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։Նրա խոսքով՝ Իրանում տեղի ունեցող ցույցերն իրենց գագաթնակետին են հասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է նաև Իրանի հարցը։Ըստ քաղաքագետի՝ Իսրայելի կողմից Սոմալիի (Սոմալիլենդ) մի մասի անկախ պետություն ճանաչումը վկայում է Իրանի դեմ նրանց ռազմավարության շարունակության մասին։ Ամենայն հավանականությամբ` Իսրայելը ձգտում է ստեղծել մի պետություն, որը կլինի ոչ միայն Իրանի դեմ, այլ հնարավոր է` նաև Թուրքիայի դեմ։Նա հավելեց, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանի աշխարհիկ պետության վերականգնմանը, քանի որ միապետական Իրանը ԱՄՆ դաշնակիցն էր 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ։Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա պարզ է, որ սադրանքների կազմակերպիչները դեռևս չունեն Իրանում կառավարությունը փոխելու ռեսուրսներ:«Ռեսուրս չկա, որպեսզի այն վերածվի իրապես ռեժիմի փոփոխության։ Իսկ ինչո՞ւ չկա այդ ռեսուրսը, որովհետև շատ խայտաբղետ են ցույցերը։ Հաճախ ցույցերում մենք տեսնում ենք, որ հատկապես գործարարները, որոնք սկսել են այս բողոքի ակցիաները, փորձում են պրովոկատորների մեկուսացնել ցույցերից, ինչը նշանակում է, որ չկա լայն աջակցություն ընդհանուր քաղաքական պահանջներին, որոնք տարբեր կերպ փորձ է արվում ներմուծել այս բողոքի ակցիաների մեջ»,-ասաց նա։Քաղաքագետի խոսքով՝ թեպետ շատերը կարծում են, որ իսրայելական հատուկ ծառայությունների քնած բջիջները ամբողջովին բացահայտված են Իրանում, սակայն 12-օրյա ռազմական գործողություններից հետո պարզ դարձավ, որ դրանք ամբողջովին բացահայտված չեն, ընդհակառակը` այդ ժամանակ գործել են կոնկրետ այն խմբերը կամ անհատները, որոնք այսպես թե այնպես բացահայտվելու վտանգի տակ էին, իսկ իրական իսրայելական հատուկ ծառայությունների տարբեր քնած բջիջներ դեռևս կան և գործում են Իրանում և վերջին շրջանում` նաև տարբեր սահմանային կետերում։ Զենքի, ռազմամթերքի փոխադրման դեպքերը, որոնք վերջին շրջանում բացահայտվել են հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, ակնհայտ են դարձնում, որ Իրանում ակտուալ է նաև զինված խմբերի միջոցով հեղաշրջում իրականացնելու սցենարը։Բարձր գնաճի և ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով դեկտեմբերի վերջին Իրանի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: Ցույցերի պատճառով նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնանկ է արել Կենտրոնական բանկի ղեկավարին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ցուցարարների պահանջներն օրինական են և կոչ է արել կառավարությանը իրավիճակը շտկելու համար միջոցներ ձեռնարկել:Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև։ Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնել է, որ երկրի արևմուտքում գտնվող Կուխդաշտ քաղաքում անվտանգության «Բասիջ» կամավորական ջոկատների անդամ է զոհվել։ Արևմտյան պարբերականները հայտնում են ցուցարարների շրջանում մի քանի զոհերի մասին, իրանական պաշտոնական աղբյուրներն ու լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկությունները:Իրանում կան ձերբակալվածներ. Դավթյանը բացատրել է բողոքի ակցիաների «առանձնահատկությունը»Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին պատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, որը հայտարարել է, թե ԱՄՆ-ն պատրաստ է «պաշտպանել Իրանի քաղաքացիներին», եթե երկրի իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառեն: Արաղչին նշել է, որ Իրանի քաղաքացիները խաղաղ ցույցեր են անցկացնում, որոնց իրավունքն ունեն: Սակայն դրան զուգահեռ արձանագրվել են ոստիկանության բաժանմունքների վրա հարձակման դեպքեր։ Երկրի հատուկ ծառայությունները հայտարարել են մի քանի անձանց հայտնաբերման մասին, որոնք կապեր են պահպանում բախումների փորձեր հրահրող ոչ բարեկամական երկրների խմբավորումների հետ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443538_154:0:2885:2048_1920x0_80_0_0_f8dc24e9393fa038a052109cb4b9ec33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, արա պողոսյան
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, արա պողոսյան
Իրանում բողոքի ցույցերի հետևում կանգնած սադրիչները լայն աջակցություն չունեն. Պողոսյան
20:18 03.01.2026 (Թարմացված է: 22:37 03.01.2026) Ըստ քաղաքագետի՝ սադրիչները դեռևս չունեն կառավարությունը փոխելու ռեսուրսներ, և ցուցարարներն իրենք են մեկուսացնում նրանց իրենց շարքերից։ Այնուամենայնիվ, երկրում կարող են դեռևս մնացած լինել իսրայելական հետախուզական բջիջներ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ակնհայտ է, որ Իրանում անցկացվող բողոքի ցույցերին աաջակցում են ԱՄՆ-ն և Իսրայելը, բայց ցուցարարների մեջ ներթափանցած սադրիչները լայն հասարակական աջակցություն չունեն։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Իրանում տեղի ունեցող ցույցերն իրենց գագաթնակետին են հասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է նաև Իրանի հարցը։
Ըստ քաղաքագետի՝ Իսրայելի կողմից Սոմալիի (Սոմալիլենդ) մի մասի անկախ պետություն ճանաչումը վկայում է Իրանի դեմ նրանց ռազմավարության շարունակության մասին։ Ամենայն հավանականությամբ` Իսրայելը ձգտում է ստեղծել մի պետություն, որը կլինի ոչ միայն Իրանի դեմ, այլ հնարավոր է` նաև Թուրքիայի դեմ։
«ԱՄՆ-ն իր հերթին դիտարկում է Իրանում ռեժիմի փոփոխությունը, քանի որ դրա ընդհանուր ռազմավարության մեջ տեղավորվում է շահական Իրանի վերադարձը, ասել է թե` աշխարհիկ Իրանի վերադարձը, որտեղ Իրանը կլինի Միացյալ Նահանգների նոր, կարևորագույն դաշնակիցներից մեկը, որն ունի նաև նավթ, գազ, հսկայական պաշարներ, որոնցով կարող են ապահովել Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերը մեր մայրցամաքում»,-ասաց Պողոսյանը։
Նա հավելեց, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանի աշխարհիկ պետության վերականգնմանը, քանի որ միապետական Իրանը ԱՄՆ դաշնակիցն էր 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ։
Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա պարզ է, որ սադրանքների կազմակերպիչները դեռևս չունեն Իրանում կառավարությունը փոխելու ռեսուրսներ:
«Ռեսուրս չկա, որպեսզի այն վերածվի իրապես ռեժիմի փոփոխության։ Իսկ ինչո՞ւ չկա այդ ռեսուրսը, որովհետև շատ խայտաբղետ են ցույցերը։ Հաճախ ցույցերում մենք տեսնում ենք, որ հատկապես գործարարները, որոնք սկսել են այս բողոքի ակցիաները, փորձում են պրովոկատորների մեկուսացնել ցույցերից, ինչը նշանակում է, որ չկա լայն աջակցություն ընդհանուր քաղաքական պահանջներին, որոնք տարբեր կերպ փորձ է արվում ներմուծել այս բողոքի ակցիաների մեջ»,-ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ թեպետ շատերը կարծում են, որ իսրայելական հատուկ ծառայությունների քնած բջիջները ամբողջովին բացահայտված են Իրանում, սակայն 12-օրյա ռազմական գործողություններից հետո պարզ դարձավ, որ դրանք ամբողջովին բացահայտված չեն, ընդհակառակը` այդ ժամանակ գործել են կոնկրետ այն խմբերը կամ անհատները, որոնք այսպես թե այնպես բացահայտվելու վտանգի տակ էին, իսկ իրական իսրայելական հատուկ ծառայությունների տարբեր քնած բջիջներ դեռևս կան և գործում են Իրանում և վերջին շրջանում` նաև տարբեր սահմանային կետերում։
Զենքի, ռազմամթերքի փոխադրման դեպքերը, որոնք վերջին շրջանում բացահայտվել են հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, ակնհայտ են դարձնում, որ Իրանում ակտուալ է նաև զինված խմբերի միջոցով հեղաշրջում իրականացնելու սցենարը։
Բարձր գնաճի և ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով դեկտեմբերի վերջին Իրանի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: Ցույցերի պատճառով նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնանկ է արել Կենտրոնական բանկի ղեկավարին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ցուցարարների պահանջներն օրինական են և կոչ է արել կառավարությանը իրավիճակը շտկելու համար միջոցներ ձեռնարկել:
Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև։ Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնել է, որ երկրի արևմուտքում գտնվող Կուխդաշտ քաղաքում անվտանգության «Բասիջ» կամավորական ջոկատների անդամ է զոհվել։ Արևմտյան պարբերականները հայտնում են ցուցարարների շրջանում մի քանի զոհերի մասին, իրանական պաշտոնական աղբյուրներն ու լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկությունները:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին պատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, որը հայտարարել է, թե ԱՄՆ-ն պատրաստ է «պաշտպանել Իրանի քաղաքացիներին», եթե երկրի իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառեն: Արաղչին նշել է, որ Իրանի քաղաքացիները խաղաղ ցույցեր են անցկացնում, որոնց իրավունքն ունեն: Սակայն դրան զուգահեռ արձանագրվել են ոստիկանության բաժանմունքների վրա հարձակման դեպքեր։ Երկրի հատուկ ծառայությունները հայտարարել են մի քանի անձանց հայտնաբերման մասին, որոնք կապեր են պահպանում բախումների փորձեր հրահրող ոչ բարեկամական երկրների խմբավորումների հետ: