https://arm.sputniknews.ru/20251229/kievy-pvordzel-e-atsnervov-hardzakvel-rd-nakhagahi-nstavajri-vra-lavrvov-97348486.html
Կիևը փորձել է ԱԹՍ–ներով հարձակվել ՌԴ նախագահի նստավայրի վրա. Լավրով
Կիևը փորձել է ԱԹՍ–ներով հարձակվել ՌԴ նախագահի նստավայրի վրա. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահի պետական նստավայրի վրա գրոհած բոլոր անօդաչուները ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով: 29.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-29T19:47+0400
2025-12-29T19:47+0400
2025-12-29T20:47+0400
ռուսաստան
ուկրաինա
սերգեյ լավրով
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90757750_0:0:3248:1827_1920x0_80_0_0_09ad0f9ac18be3d46c13418d1ed03ada.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Կիևը դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը 91 ԱԹՍ-ով գրոհ է ձեռնարկել Ռուսաստանի նախագահի` Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի վրա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Նախարարի խոսքով`բոլոր ԱԹՍ–ները ոչնչացվել են ՀՕՊ-ի միջոցներով։Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումից հետո ՌԴ–ի կողմից պատասխան հարվածի թիրախներն ու ժամկետներն արդեն որոշված են։«Նման անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա»,- լրագրողներին ասել է Լավրովը:ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այս հարձակումից հետո Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից, սակայն երկրի բանակցային դիրքորոշումը կվերանայվի:«ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիևի ռեժիմը վերջնականապես անցել է պետական ահաբեկչության քաղաքականության»,- ասել Է Լավրովը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90757750_228:0:2959:2048_1920x0_80_0_0_a56363507f15a2864a99d449c1b69bd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ լավրով, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ լավրով, անօդաչու թռչող սարք (աթս)
Կիևը փորձել է ԱԹՍ–ներով հարձակվել ՌԴ նախագահի նստավայրի վրա. Լավրով
19:47 29.12.2025 (Թարմացված է: 20:47 29.12.2025) Ռուսաստանի նախագահի պետական նստավայրի վրա գրոհած բոլոր անօդաչուները ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով:
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Կիևը դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը 91 ԱԹՍ-ով գրոհ է ձեռնարկել Ռուսաստանի նախագահի` Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի վրա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևի ռեժիմը հեռահար գործողության 91 հարվածային անօդաչուներով ահաբեկչական հարձակում է ձեռնարկել ՌԴ նախագահի պետական նստավայրի վրա»,- ասել է նա:
Նախարարի խոսքով`բոլոր ԱԹՍ–ները ոչնչացվել են ՀՕՊ-ի միջոցներով։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումից հետո ՌԴ–ի կողմից պատասխան հարվածի թիրախներն ու ժամկետներն արդեն որոշված են։
«Նման անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա»,- լրագրողներին ասել է Լավրովը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այս հարձակումից հետո Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից, սակայն երկրի բանակցային դիրքորոշումը կվերանայվի:
«ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիևի ռեժիմը վերջնականապես անցել է պետական ահաբեկչության քաղաքականության»,- ասել Է Լավրովը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։