https://arm.sputniknews.ru/20251228/kremlum-bacahajtel-en-putini-ev-trampi-banakcutjunneri-manramasnery---97315920.html
Կրեմլում բացահայտել են Պուտինի և Թրամփի բանակցությունների մանրամասները
Կրեմլում բացահայտել են Պուտինի և Թրամփի բանակցությունների մանրամասները
Sputnik Արմենիա
Ինչպես ընդգծել Է Ուշակովը, զրույցը բովանդակալից բնույթ է կրել և կենտրոնացած է եղել ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական լուծումների որոնման վրա: 28.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-28T22:43+0400
2025-12-28T22:43+0400
2025-12-28T23:57+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
ամն
ուկրաինա
յուրի ուշակով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475559_0:54:3010:1747_1920x0_80_0_0_537d5339097b35e960b557d231cf8679.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի- Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում էր Պուտինի հետ քննարկել ուկրաինական հակամարտության շուրջ առկա իրավիճակը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, այդ թվում՝ նախքան Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում Վլադիմիր Զելենսկու հետ նախատեսված առերես հանդիպումը: Ինքը՝ Թրամփը, ավելի ուշ զրույցը բնութագրել է որպես «լավ և արդյունավետ»: Զրույցի ընթացքում Պուտինն ԱՄՆ-ի ղեկավարին մանրամասն փաստարկներ է ներկայացրել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ավելի վաղ ձեռք բերված հիմնարար պայմանավորվածությունների վրա այսուհետ ևս հենվելու անհրաժեշտության մասին: Թրամփն իր հերթին խոստովանել է, որ ուկրաինական ճգնաժամն իր համար ամենաբարդ արտաքին քաղաքական մարտահրավերն է դարձել: «Ընդունելով, որ ուկրաինական ճգնաժամն իր համար ամենադժվարն է եղել, Թրամփն ասել է, որ կրկին համոզվել է քաղաքական-դիվանագիտական կարգավորման Ռուսաստանի ձգտման մեջ»,- հայտնել Է ՌԴ նախագահի օգնականը: Ուշակովի խոսքով ՝ Թրամփը նաև պնդել է հակամարտությունը հնարավորինս արագ ավարտելու անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, կողմերը համակարծիք են եղել, որ Կիևի և եվրոպական երկրների կողմից տարբեր պատրվակներով կրակի ժամանակավոր դադարեցման առաջարկները կարող են միայն ձգձգել հակամարտությունը և ռազմական գործողությունների վերսկսման վտանգ ստեղծել: Զրույցի ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության հեռանկարները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Բացի այդ, Պուտինը համաձայնել է ամերիկյան կողմի առաջարկին՝ շարունակել աշխատանքը ուկրաինական կարգավորման ուղղությամբ երկու հատուկ ստեղծված աշխատանքային խմբերի շրջանակներում: Ինչպես ընդգծել Է Ուշակովը, զրույցը բովանդակալից բնույթ է կրել և կենտրոնացած է եղել ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական լուծումների որոնման վրա:
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475559_106:0:2837:2048_1920x0_80_0_0_e23e70b824ff996ab7d175d69cd9d10d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, յուրի ուշակով
ռուսաստան, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, յուրի ուշակով
Կրեմլում բացահայտել են Պուտինի և Թրամփի բանակցությունների մանրամասները
22:43 28.12.2025 (Թարմացված է: 23:57 28.12.2025) Ինչպես ընդգծել Է Ուշակովը, զրույցը բովանդակալից բնույթ է կրել և կենտրոնացած է եղել ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական լուծումների որոնման վրա:
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի- Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում էր Պուտինի հետ քննարկել ուկրաինական հակամարտության շուրջ առկա իրավիճակը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, այդ թվում՝ նախքան Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում Վլադիմիր Զելենսկու հետ նախատեսված առերես հանդիպումը: Ինքը՝ Թրամփը, ավելի ուշ զրույցը բնութագրել է որպես «լավ և արդյունավետ»:
Զրույցի ընթացքում Պուտինն ԱՄՆ-ի ղեկավարին մանրամասն փաստարկներ է ներկայացրել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ավելի վաղ ձեռք բերված հիմնարար պայմանավորվածությունների վրա այսուհետ ևս հենվելու անհրաժեշտության մասին:
«Մեր նախագահի շատ մանրամասն փաստարկներն այն սկզբունքային կարևորության մասին են, որ այսուհետ ևս պետք է կենտրոնանան ռուս-ամերիկյան հիմնարար ըմբռնումների վրա, որոնք ձեռք են բերվել Անքորիջում կայացած գագաթնաժողովի և երկու վարչակազմերի ներկայացուցիչների բազմաթիվ շփումների ընթացքում», — նշել Է Ուշակովը:
Թրամփն իր հերթին խոստովանել է, որ ուկրաինական ճգնաժամն իր համար ամենաբարդ արտաքին քաղաքական մարտահրավերն է դարձել:
«Ընդունելով, որ ուկրաինական ճգնաժամն իր համար ամենադժվարն է եղել, Թրամփն ասել է, որ կրկին համոզվել է քաղաքական-դիվանագիտական կարգավորման Ռուսաստանի ձգտման մեջ»,- հայտնել Է ՌԴ նախագահի օգնականը:
Ուշակովի խոսքով ՝ Թրամփը նաև պնդել է հակամարտությունը հնարավորինս արագ ավարտելու անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, կողմերը համակարծիք են եղել, որ Կիևի և եվրոպական երկրների կողմից տարբեր պատրվակներով կրակի ժամանակավոր դադարեցման առաջարկները կարող են միայն ձգձգել հակամարտությունը և ռազմական գործողությունների վերսկսման վտանգ ստեղծել:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության հեռանկարները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Բացի այդ, Պուտինը համաձայնել է ամերիկյան կողմի առաջարկին՝ շարունակել աշխատանքը ուկրաինական կարգավորման ուղղությամբ երկու հատուկ ստեղծված աշխատանքային խմբերի շրջանակներում: Ինչպես ընդգծել Է Ուշակովը, զրույցը բովանդակալից բնույթ է կրել և կենտրոնացած է եղել ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական լուծումների որոնման վրա: