00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանը սահմանափակումեր է կիրառել ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի 20 ընկերության դեմ

Չինաստանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2025
Բաժանորդագրվել
Թայվանին վաճառվող զենքի, տեխնիկայի և ռազմական ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 11 միլիարդ դոլար:
ԵՐԵՎԱՆ,26 դեկտեմբերի - Sputnik. Թայվանին զենք վաճառելու համար Չինաստանը պատասխան սահմանափակող միջոցներ է կիրառել ամերիկյան 20 ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։
Պենտագոնի պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թայվանին զենքի, տեխնիկայի և ռազմական ծառայությունների վաճառքի համար ԱՄՆ-ի կողմից հաստատված ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 11 միլիարդ դոլար:
«ԱՄՆ-ն վերջերս հայտարարել է Թայվանին զենքի լայնածավալ վաճառքի մասին, ինչը լրջորեն խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան 3 համատեղ հայտարարությունները, ինչպես նաև կոպիտ միջամտություն Է Չինաստանի ներքին գործերին, լրջորեն խաթարում է ՉԺՀ-ի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ օտարերկրյա պատժամիջոցներին հակազդելու մասին չինական օրենսդրության համապատասխան, Չինաստանը «որոշում է ընդունել պատասխան միջոցներ սահմանել ամերիկյան ռազմական արդյունաբերության հետ կապված հետևյալ ձեռնարկությունների և դրանց ղեկավարների դեմ»:
Ցուցակում ընդգրկված ընկերությունների թվում են Northrop Grumman Systems Corporation-ը, L3Harris Maritime Services-ը, Boeing in St. Louis-ը, Gibbs & Cox, Inc.-ը, Advanced Acoustic Concepts-ը, VSE Corporation-ը, Sierra Technical Services, Inc.-ը, Red Cat Holdings, Inc.-ը, Teal Drones, Inc.-ը, ReconCraft-ը, High Point Aerotechnologies-ը, Epirus, Inc.-ը, Dedrone Holdings Inc.-ը, Area-I-ը, Blue Force Technologies-ը, Dive Technologies-ը, Vantor-ը, Intelligent Epitaxy Technology-ն, Inc.-ը, Rhombus Power Inc.-ը, Lazarus Enterprises Inc.-ը։
«ՉԺՀ-ի տարածքում գտնվող բոլոր շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև ցուցակում նշված 20 ընկերությունների այլ ակտիվները սառեցվում են, իսկ Չինաստանի կազմակերպություններին և անհատներին արգելվում է մասնակցել դրանց հետ կապված գործարքներին կամ համագործակցել նրանց հետ»,-նշվում է հայտարարության մեջ:
Չինաստանը բազմիցս կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Թայվանին զենք վաճառելը և Թայվանի նեղուցում լարվածություն ստեղծելը: ՉԺՀ ԱԳՆ-ն նշել է, որ Միացյալ Նահանգների և Թայվանի ռազմական փոխգործակցությունը, ինչպես նաև Վաշինգտոնի ղեկավարության կողմից Թայվանին զենքի վաճառքը կոպտորեն խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան 3 համատեղ հայտարարությունները, ինչպես նաև «մեծ վնաս է հասցնում Չինաստանի ինքնիշխանության և անվտանգության շահերին» և վտանգում է կայունությունը Թայվանի նեղուցում:
Լրահոս
0