https://arm.sputniknews.ru/20251222/pashinjany-putinin-shnvorhakalutjun-e-hajtnel-khaghaghutjan-gvortsyntacin-ajakcelu-hamar-97146334.html
Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել խաղաղության գործընթացին աջակցելու համար
Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել խաղաղության գործընթացին աջակցելու համար
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետը համոզված է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը նոր հնարավորություններ կբացի Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։ 22.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-22T18:36+0400
2025-12-22T18:36+0400
2025-12-23T11:51+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97144724_0:94:1280:814_1920x0_80_0_0_b3ae0922f7a5a46f8b22a2ee829d7aba.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը։ Հայաստանի վարչապետը պատմական իրադարձություն է անվանել այն, որ Ռուսաստանից սկսել են գնացներ գալ Հայաստան Ադրբեջանի տարածքով` կրկին նշելով, որ օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։Հիշեցնենք` դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ այսօր` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների հետ շրջել է Էրմիտաժում. կադրեր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97144724_28:0:1212:888_1920x0_80_0_0_4d3fd4389088d76abd8e788fc9e9fd1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել խաղաղության գործընթացին աջակցելու համար
18:36 22.12.2025 (Թարմացված է: 11:51 23.12.2025) Հայաստանի վարչապետը համոզված է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը նոր հնարավորություններ կբացի Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը։
ՌԴ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կբացի Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։
Հայաստանի վարչապետը պատմական իրադարձություն է անվանել այն, որ Ռուսաստանից սկսել են գնացներ գալ Հայաստան Ադրբեջանի տարածքով` կրկին նշելով, որ օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
«Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես մասնավորապես նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,– ընդգծել է Փաշինյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ այսօր` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: