https://arm.sputniknews.ru/20251222/rusastann-ukrainakan-tshgnazhami-hamateqstum-mi-sharq-lurj-harcer-uni-amnin-rjabkvov-97141706.html
Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի համատեքստում մի շարք լուրջ հարցեր ունի ԱՄՆ–ին. Ռյաբկով
Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի համատեքստում մի շարք լուրջ հարցեր ունի ԱՄՆ–ին. Ռյաբկով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հաջողությունը կանխորոշված չէ։ 22.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-22T17:11+0400
2025-12-22T17:11+0400
2025-12-22T17:13+0400
ռուսաստան
ամն
սերգեյ ռյաբկով
https://cdn.am.sputniknews.ru/img/1110/94/11109474_0:0:1517:853_1920x0_80_0_0_c8f2adce47503707943261f632446fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան մի շարք լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին, մասնավորապես՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` ելույթ ունենալով «Վալդայ» բանավիճային ակումբում։«Սկզբունքորեն կարևոր է, որ ամերիկյան կողմը բարձր մակարդակով համաձայնեց` հակամարտության հիմնական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի համառ ընդլայնումն է դեպի Ռուսաստանի սահմաններ։ ԱՄՆ–ի` վերջերս հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության մեջ ուղղակիորեն դրված է Հյուսիսատլանտյան դաշինքի անվերջ ընդլայնման աննպատակահարմարության հարցը։ Դա ամենևին չի նշանակում, որ մենք այլևս հարցեր չունենք ամերիկյան կողմին, այդ թվում՝ ուկրաինական համատեքստում», - ասել է Ռյաբկովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող երկխոսության հաջողությունը կանխորոշված չէ։Հիշեցնենք` ԱՄՆ վարչակազմն ուկրաինական կարգավորման պլան է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Ինչպես հայտնել էր Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է 4 փաթեթի և առաջարկել է դրանք առանձին քննարկել:Վաշինգտոնի ճնշման տակ Զելենսկին խոսել է Ուկրաինայում ընտրությունների մասին. Ուշակով
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1110/94/11109474_0:0:1517:1139_1920x0_80_0_0_4314e3c708a90eecc79a56c257f43bc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, սերգեյ ռյաբկով
ռուսաստան, ամն, սերգեյ ռյաբկով
Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի համատեքստում մի շարք լուրջ հարցեր ունի ԱՄՆ–ին. Ռյաբկով
17:11 22.12.2025 (Թարմացված է: 17:13 22.12.2025) Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հաջողությունը կանխորոշված չէ։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան մի շարք լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին, մասնավորապես՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` ելույթ ունենալով «Վալդայ» բանավիճային ակումբում։
«Սկզբունքորեն կարևոր է, որ ամերիկյան կողմը բարձր մակարդակով համաձայնեց` հակամարտության հիմնական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի համառ ընդլայնումն է դեպի Ռուսաստանի սահմաններ։ ԱՄՆ–ի` վերջերս հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության մեջ ուղղակիորեն դրված է Հյուսիսատլանտյան դաշինքի անվերջ ընդլայնման աննպատակահարմարության հարցը։ Դա ամենևին չի նշանակում, որ մենք այլևս հարցեր չունենք ամերիկյան կողմին, այդ թվում՝ ուկրաինական համատեքստում», - ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող երկխոսության հաջողությունը կանխորոշված չէ։
«Այժմ ընթացող ռուս-ամերիկյան երկխոսության հաջողությունը կանխորոշված չէ։ Հաշվի առնելով այն ավերակները, որոնցում Բայդենի վարչակազմը թողել է մեր հարաբերությունները, դրանց կարգավորումը կպահանջի զգալի ժամանակ, կողմերի իրական շահագրգռվածություն և հսկայական աշխատանք», - ասել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ վարչակազմն ուկրաինական կարգավորման պլան է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Ինչպես հայտնել էր Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է 4 փաթեթի և առաջարկել է դրանք առանձին քննարկել: