00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուկաշենկոն քննադատել է ԵԱՏՄ շրջանակում ընդհանուր շուկայի ձևավորման ժամկետների հետաձգումը

© SputnikԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստին - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստին
Բաժանորդագրվել
Բելառուսի նախագահը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ԵԱՏՄ շրջանակում 2014-ի բազային պայմանավորվածությունների վերանայումը, այդ թվում՝ ընդհանուր շուկաների ձևավորման ժամկետների հետաձգումը:

Սանկտ Պետերբուրգում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև այն կշարունակվի ընդլայնված կազմով: Նիստի մասնակիցների թվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարգելի՛ գործընկերներ, մեր բոլոր ձեռքբերումներով հանդերձ պահպանվում են նաև խնդիրները։ Մենք վերանայում ենք 2014-ի բազային պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են միության մասին պայմանագրում, հետաձգում ենք ընդհանուր էներգետիկ շուկաների, դեղամիջոցների և բժշկական ապրանքների ստեղծման ժամկետները։ Արձանագրում ենք, որ բոլոր երկրները պատրաստ չեն միանալ միասնական ֆինանսական շուկային։ Փոխադարձ առևտրով ապրանքների անարգել տեղափոխման հետ կապված առկա խնդիրներին ավելացնում ենք նորերը», - նիստի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն ԵԱՏՄ գործընկերներին կոչ է արել վերադառնալ միության ստեղծման նպատակների իրագործման նախկին խանդավառությանը։

«Տրամաբանական հարց է հասունանում՝ արդյոք երկրները պահպանում են նախկին պատրաստակամությունը՝ հասնելու այն նպատակներին, որոնք հայտարարվել են ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման ժամանակ։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ մենք աստիճանաբար հեռանում ենք նրանից, ինչ նախատեսել էինք 2014-ին, կամ ինչ-որ կերպ աղճատում ենք այս կամ այն հարցերը։ Իսկ դրանք պետք է լուծել։ Եթե այո, ապա եկեք վերադառնանք աշխատանքին այն նույն խանդավառությամբ, որով սկսել ենք», – ասել է նա։
Լուկաշենկոյի խոսքով՝ եկել է այն ժամանակը, երբ երկրները միավորվում են միություններում, որպեսզի ավելի նպատակային գործեն:
«Ուստի ես բոլորիդ կոչ եմ անում աշխատել ինտեգրման ուղղությամբ։ Դա է մեր միության էությունը», - հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
Բացի այդ, նա անդրադարձել է երրորդ երկրների հետ համագործակցության թեմային։
Բելառուսի նախագահի տեսանկյունից` ԵԱՏՄ երկրների համար կարևոր է մշակել մոտեցումներ երրորդ երկրների հետ հինգ տարի ժամկետով առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ:
«Կարևոր է առաջիկա հնգամյակի համար երրորդ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության կառուցման մոտեցումներ մշակել։ Բելառուսը լիովին աջակցում է նոր գործընկերների որոնմանը, առաջխաղացմանը դեպի աշխարհի այն տարածաշրջաններ, որտեղ մեզ հարգում և սպասում են», – ասել է Լուկաշենկոն։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններին. Վլադիմիր Պուտին
Լրահոս
0