https://arm.sputniknews.ru/20251218/amn-n-hungarian-slvovakian-chen-hamadzajni-nato-in-ukrainaji-andamakcutjany-rjute-97040516.html
ԱՄՆ-ն, Հունգարիան, Սլովակիան չեն համաձայնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Ռյուտե
ԱՄՆ-ն, Հունգարիան, Սլովակիան չեն համաձայնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Ռյուտե
Sputnik Արմենիա
Դաշինքի ղեկավարի խոսքով՝ սկզբունքային հանգամանքն այն է, որ եվրատլանտյան տարածաշրջանում ցանկացած երկիր կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն ունենալ: 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T23:50+0400
2025-12-18T23:50+0400
2025-12-18T23:50+0400
նատօ
ուկրաինա
մարկ ռյուտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1a/77637991_0:54:1600:954_1920x0_80_0_0_dc43197364e3426a5e6620ac5d3043e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ը, Հունգարիան և Սլովակիան չեն համաձայնի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս մասին Վարշավայում լրագրողներին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ռուսաստանի հետ հակամարտության սկզբից ի վեր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը մնում է դաշինքի օրակարգի ամենազգայուններից մեկը։ Կիևը պաշտոնապես անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին, սակայն նոր անդամ ընդունելու համար պահանջվում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների միաձայն համաձայնությունը:Դաշինքի մի շարք պետություններ Ուկրաինայի անդամակցության հարցում արտահայտում են մշտական թերահավատ վերաբերմունք՝ վկայակոչելով էսկալացիայի վտանգը և շարունակվող ռազմական գործողությունները:ԱՄՆ–ն այս պահին Ուկրաինային ՆԱՏՕ-ում չի տեսնում. ԶելենսկիՀունգարիան և Սլովակիան ավելի վաղ հայտարարել էին, որ ի հաշիվ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը չեն աջակցելու, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դաշինքին այդ երկրի անդամակցության հարցը կարող է դիտարկվել միայն հակամարտության ավարտից և բոլոր անհրաժեշտ պահանջների կատարումից հետո:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1a/77637991_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e97d32b0a22c6cf7c0b9422ff9af7755.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ուկրաինա, մարկ ռյուտե
նատօ, ուկրաինա, մարկ ռյուտե
ԱՄՆ-ն, Հունգարիան, Սլովակիան չեն համաձայնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Ռյուտե
Դաշինքի ղեկավարի խոսքով՝ սկզբունքային հանգամանքն այն է, որ եվրատլանտյան տարածաշրջանում ցանկացած երկիր կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն ունենալ:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ը, Հունգարիան և Սլովակիան չեն համաձայնի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս մասին Վարշավայում լրագրողներին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Եթե խոսքը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին է, ապա այստեղ սկզբունքային և գործնական հանգամանքներ կան։ Սկզբունքայինն այն է, որ եվրատլանտյան տարածաշրջանում ցանկացած երկիր կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն ունենալ։ Գործնական տեսակետից՝ դաշինքի մի քանի երկրներ չեն արտահայտի իրենց համաձայնությունը, իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում չի լինի միաձայն համաձայնություն։ Այդպիսի երկրներից են ԱՄՆ-ն, Սլովակիան, Հունգարիան»,– ասել է Ռյուտեն։
Ռուսաստանի հետ հակամարտության սկզբից ի վեր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը մնում է դաշինքի օրակարգի ամենազգայուններից մեկը։ Կիևը պաշտոնապես անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին, սակայն նոր անդամ ընդունելու համար պահանջվում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների միաձայն համաձայնությունը:
Դաշինքի մի շարք պետություններ Ուկրաինայի անդամակցության հարցում արտահայտում են մշտական թերահավատ վերաբերմունք՝ վկայակոչելով էսկալացիայի վտանգը և շարունակվող ռազմական գործողությունները:
Հունգարիան և Սլովակիան ավելի վաղ հայտարարել էին, որ ի հաշիվ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը չեն աջակցելու, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դաշինքին այդ երկրի անդամակցության հարցը կարող է դիտարկվել միայն հակամարտության ավարտից և բոլոր անհրաժեշտ պահանջների կատարումից հետո: