00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:57
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է 4 անձ. ՆԳՆ

© Sputnik / Asatur YesayantsՄիհրան Հակոբյան
Միհրան Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2025
Բաժանորդագրվել
Կասկածյալները կներկայացվեն Քննչական կոմիտե:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է 4 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Միհրան Հակոբյանին ծեծի են ենթարկել դեկտեմբերի 8-ին, «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում: Դեկտեմբերի 9–ին Հակոբյանին ծեծի ենթարկելու առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը նաև հայտնել է, որ գործով կասկածյալները կներկայացվեն Քննչական կոմիտե:
ՀՀ քննչական կոմիտեն էլ հավելել է, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են նրան և իրականացրել դիտավորությունը։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու, խուլիգանություն կատարելու, կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելու, իսկ Ա.Բ–ի նկատմամբ` այդ գործողություններին օժանդակելու համար։
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկողները եղել են դիմակներով ու հարվածները հասցրել են թիկունքից:
Լրահոս
0