https://arm.sputniknews.ru/20251211/haghtanak-nvoan-apahvovec-ir-teghy-kvonferencianeri-ligaji-plejoffum-96800657.html
Պատմական արդյունք. «Նոան» ապահովեց իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆում
Պատմական արդյունք. «Նոան» ապահովեց իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆում
Sputnik Արմենիա
Հայաստանի չեմպիոնը հաղթեց Նարդին Մուլահուսեյնովիչի դուբլի շնորհիվ։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T23:48+0400
2025-12-11T23:48+0400
2025-12-11T23:54+0400
հայաստան
«նոա» ֆուտբոլային ակումբ
ֆուտբոլ
կոնֆերենցիաների լիգա
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/16/92622791_0:260:1600:1160_1920x0_80_0_0_22a9b1493f0405512bee0f463cf8af8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբեր – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթանակի հասավ լեհական «Լեգիայի» նկատմամբ։Խաղի երկրորդ րոպեին հյուրերը շատ վտանգավոր գրոհ կազմակերպեցին, որից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն անմիջապես կարգի հրավիրեց մեր ֆուտբոլիստներին։ Բայց դա օգուտ չտվեց, քանի որ մեկ րոպե անց Գոնսալո Սիլվայի կոպիտ սխալից հետո Միլետա Ռայովիչը առաջ մղեց «Լեգիային»։Բաց թողած գոլից հետո «Նոան» ակտիվացավ, վտանգավոր պահեր ստեղծեց հյուրերի դարպասին, ունեցավ հաշիվը հավասարեցնելու հնարավորություն, բայց արդյունավետ հարված կատարել չհաջողվեց։ «Լեգիան» իր հերթին հետ մղելով հայկական թիմի գրոհները` կարողացավ առաջին կեսի վերջնամասում հավասարեցնել խաղն ու սպառնալ արդեն մերոնց դարպասին։ Բայց մինչև ընդմիջում հյուրերն այլևս հաջողության չհասան։ Թիմերը ընդմիջման գնացին լեհական թիմի նվազագույն առավելության պայմաններում։Բայց երկրորդ խաղակեսի մեկնարկում «Նոայի» երկու հարձակվողները` Նարդին Մուլահուսեյնովիչը և Մաթեուս Այասը, գերազանց գրոհ կազմակերպեցին, որի վերջնամասում Այասը եզրափակեց իր թիմակցի փոխանցումը՝ 1։1։ «Նոան» գրոհում էր, պահեր ստեղծում, սպառնում, բայց բացակայում էր վերջին հարվածը։Ու նման իրավիճակում սխալվելու հերթը «Լեգիայի» պաշտպանինն էր, որից հետո Նարդին Մուլահուսեյնովիչը առաջ մղեց Հայաստանի չեմպիոնին և խփեց իր 5-րդ գոլը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։Հաջորդ և վերջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Նոան» Կիևի «Դինամոյի» հետ կանցկացնի դեկտեմբերի 12-ին մրցակցի հարկի տակ։«10 տարի անց». «Կրասնոդարը» Սպերցյանին նվիրված տեսանյութ է հրապարակել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/16/92622791_87:253:1382:1224_1920x0_80_0_0_03e38d2fbb5a8ee5c28c8684300313f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա, սպորտ
հայաստան, «նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա, սպորտ
Պատմական արդյունք. «Նոան» ապահովեց իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆում
23:48 11.12.2025 (Թարմացված է: 23:54 11.12.2025) Հայաստանի չեմպիոնը հաղթեց Նարդին Մուլահուսեյնովիչի դուբլի շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբեր – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթանակի հասավ լեհական «Լեգիայի» նկատմամբ։
Խաղի երկրորդ րոպեին հյուրերը շատ վտանգավոր գրոհ կազմակերպեցին, որից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն անմիջապես կարգի հրավիրեց մեր ֆուտբոլիստներին։ Բայց դա օգուտ չտվեց, քանի որ մեկ րոպե անց Գոնսալո Սիլվայի կոպիտ սխալից հետո Միլետա Ռայովիչը առաջ մղեց «Լեգիային»։
Բաց թողած գոլից հետո «Նոան» ակտիվացավ, վտանգավոր պահեր ստեղծեց հյուրերի դարպասին, ունեցավ հաշիվը հավասարեցնելու հնարավորություն, բայց արդյունավետ հարված կատարել չհաջողվեց։ «Լեգիան» իր հերթին հետ մղելով հայկական թիմի գրոհները` կարողացավ առաջին կեսի վերջնամասում հավասարեցնել խաղն ու սպառնալ արդեն մերոնց դարպասին։ Բայց մինչև ընդմիջում հյուրերն այլևս հաջողության չհասան։ Թիմերը ընդմիջման գնացին լեհական թիմի նվազագույն առավելության պայմաններում։
Բայց երկրորդ խաղակեսի մեկնարկում «Նոայի» երկու հարձակվողները` Նարդին Մուլահուսեյնովիչը և Մաթեուս Այասը, գերազանց գրոհ կազմակերպեցին, որի վերջնամասում Այասը եզրափակեց իր թիմակցի փոխանցումը՝ 1։1։ «Նոան» գրոհում էր, պահեր ստեղծում, սպառնում, բայց բացակայում էր վերջին հարվածը։
Ու նման իրավիճակում սխալվելու հերթը «Լեգիայի» պաշտպանինն էր, որից հետո Նարդին Մուլահուսեյնովիչը առաջ մղեց Հայաստանի չեմպիոնին և խփեց իր 5-րդ գոլը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Կամային այս հաղթանակից հետո «Նոան» ապահովեց իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆում, և դա պատմական արդյունք է հայկական ակումբային ֆուտբոլում։
Հաջորդ և վերջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Նոան» Կիևի «Դինամոյի» հետ կանցկացնի դեկտեմբերի 12-ին մրցակցի հարկի տակ։